Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում (լուսանկար)
Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Կազբեգի գյուղի հավաքման կայանում (накопитель): Էլի բողոքում են խտրական վերաբերմունքից ու «անտերությունից»: Մարդիկ չգիտեն՝ սպասե՞ն, որքա՞ն սպասեն, թե՞ վերադառնան Հայաստան:
Փաշինյանը մի քանի օր առաջ Վրաստանում էր, իրենց վարչապետի հետ էր հանդիպում: Հետաքրքիր է, բեռնափոխադրումների հարցը քննարկվե՞լ է, թե՞ տենց «մանր-մունր» հարցերով ինքը չի զբաղվում: Իրեն հետաքրքրում են միայն «խաղաղությունը և ժողովրդավարությունը»:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բեռնափոխադրումների արդեն խրոնիկական խափանումների պայմաններում Հայաստանից արտահանումներն աճում են։ Այստեղ են ասել. «Տերդ մեռնի, գիտություն»:
ՀՀ իշխանություննե՛ր, այս մարդկանց մի բան ասելո՞ւ եք, մի բանով օգնելո՞ւ եք, թե՞ էլի թողնելու եք բախտի քմահաճույքին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia
Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից