Կարծիք

10.11.2022 10:06


Մենք ոչ թե խորհրդարանն ենք մերժում, այլ կեղծ օրակարգերն ու կեղծ առաջնորդներին

Մենք ոչ թե խորհրդարանն ենք մերժում, այլ կեղծ օրակարգերն ու կեղծ առաջնորդներին

Պետրոս Ղազարյանը մեղմ ասած ճիշտ չի ասում, գուցե խեղաթյուրում է՝ հանրայինով հայտարարելով, թե մենք գնացել էինք ԱԺ, որպեսզի հայտարարությունների ժամին պաշտպանենք Զատուլինին։

Մեր վեց հայտարարությունները վերաբերել են Արցախին, ՀՀ անվտանգային խնդիրներին, բանակցային գործընթացին։

Մեկ հայտարարություն է վերաբերել Զատուլինին անցանկալի անձ հայտարարելուն, ինչը բնական է։ Ի վերջո, Զատուլինը Հայաստանին ծառայություններ մատուցած քաղաքական գործիչ է, ռազմավարական գործընկեր երկրի պետդումայի պատգամավոր, և իշխանությունը պարտավոր է հասարակությանը հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչու է երեկվա բարեկամը հանկարծ անցանկալի անձ դարձել։

Պետրոսը ճիշտ չէ, գուցե չգիտի, գուցե խեղաթյուրում է, երբ հայտարարում է, թե ընդդիմությունը չի մասնակցում միջխորհրդարանական կազմակերպությունների աշխատանքներին։ Մենք մասնակցում ենք ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵՎՐԱՆԵՍՏ-ի աշխատանքներին։

Եթե հանձնարարություն ունենայիք մեր ելույթները հեռարձակելու, գուցե՝ իմանայիք, հանրությունն էլ իմանար։

Իսկ միասնականությունը, հատկապես՝ ազգային միասնականությունը, ինքնանպատակ ու մերկապարանոց չի լինում։

Ազգային միասնությունը գաղափարական հենքի վրա է կառուցվում, ազգային տեսլականի և ազգային շահերի վրա։

Ես ինչպե՞ս միասնական լինեմ մեր ազգային նպատապներն ու շահերը ուրացողների, Արցախի ինքնորոշման իրավունքը մերժողների, ՀՀ սահմանադրությունը ոտնատակ տվողների հետ։

Երբ երկիրը սև ու սպիտակի էր բաժանվում, մուրճն ու սեռական հայհոյանքն էլ ընտրարշավի բաղադրիչ էր ու վարքագիծ, կարծես սթափության և միասնության զանգեր չէր հնչեցնում հանրայինը։

Եվ, այնուամենայնիվ, Պետրոս, դու մեր գումարներով շահագործվող հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար ես, ոչ թե՝ իշխանության փաստաբանը․․․

Հ․Գ Մենք ոչ թե Խորհրդարանն ենք մերժում, այլ կեղծ օրակարգերն ու կեղծ առաջնորդներին։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը