Կարծիք

10.11.2022 08:00


Երկու տարի հայի ազգանունով չհայերը ցնծում են, որ վերջապես հանձնեցին Արցախն ու «ազատվեցին ղարաբաղցիներից»

Երկու տարի հայի ազգանունով չհայերը ցնծում են, որ վերջապես հանձնեցին Արցախն ու «ազատվեցին ղարաբաղցիներից»

Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն սկսվեց սեպտեմբեր 27-ին ու մնաց... Երկու տարի հայի ազգանունով չհայերը ցնծում են, որ վերջապես հանձնեցին Արցախն ու «ազատվեցին ղարաբաղցիներից»: Ինչ-որ մասն ասում է՝ «Արցախն ապրում է, կյանքն էլ բնականոն հուն է ընկել», միայն թե չեն ասում ո՞ր Արցախը, այն որ ամբողջական ու հպարտ էր, թե՞ անդամահատված, վիրավոր ու սգացող...

Թշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից... Ամբողջ ուղերձը «շնորհակալական» խոսք էր հայկական երկու պետությունների ղեկավարներին:

Արցախ չի լինում առանց Շուշի, Հադրութ, Բերձոր ու Քարվաճառ... այնտեղ է մնացել մեր քաջորդիների արյունը... Տխուր, սակայն չհուսալքված, չթուլացած, խենթացած, սակայն հավասարակշռված ու բոլոր հակասական վիճակներով դեպի Հայաստան-Արցախ ամբողջական Հայրենիք:

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը