Ալիևը Շուշիում իր ելույթում բացահայտ մեղադրեց Իրանին Հայաստանին աջակցելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը հայկական Շուշիում լի էր սպառնալիքներով Հայաստանի հասցեին: Նա հայտարարեց, թե «...Ադրբեջանն այսօր վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գրեթե բոլոր բարձրունքները և իր համար տեսանելի են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները, Վանաձորից մինչ Գորիս և Կապան...»: Ընդվորում Ալիևն այդ հայկական քաղաքները ներկայացնում էր ադրբեջանական անվանումներով: Դրանով ցույց տալով, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը՝ Ղարաբաղը լիարժեք մարսելուց հետո:
Բայց իր երեկվա ելույթում նա ակնհայտորեն հրաժարվել էր իր նախկին լկտի գնահատականներից Սյունիքի մասով և իր վախերի պատճառը բացահայտեց նույն ելույթում:
Օրինակ, խոսելով իսլամական համերաշխության մասին, նա նշեց թե ոչ բոլորն են անկեղծ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
«...Նրանք, ովքեր քանդում են մզկիթները, չեն կարող լինել մուսուլմանների ընկերները. մուսուլմանական երկրների ղեկավարները կարո՞ղ են իրենց գիրկը բացել մզկիթները քանդողների առաջ։
Կարո՞ղ են նրանք ողջագուրվել և համբուրվել: Սա կեղծավորություն է, սա դավաճանություն է։ Սրան այլ անուն չկա։ Ուստի մենք Հայաստանը մեկուսացրել ենք մահմեդական աշխարհի հիմնական սյուներից։
Ճիշտ է, մեզ դա ամբողջությամբ չի հաջողվել...»,-նշեց իր ելույթում Ալիևը ուղղակի մատնանշելով Իրանի հասցեին մեղադրանքները:
Իր ելույթի մյուս հատվածում նա մատնանշում էր, թե ումից չի վախենում, բաւյց տողատակից երևում էր, թե հատկապես ումից էր վախենում: Մասնավորապես Ալիևը հայտարարեց, թե իբր ադրբեջանական բանակը պատերազմից հետո դարձել է տարածաշրջանում լուրջ գործոն և ըստ նրա «...դա գիտեն բոլորը, և սա պետք է իմանան նաև նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել...»,-վերջում վախեցած նշեց նա:
Ալիևի ելույթը ցույց տվեց, թե ինչ ուղենիշներով է գործելու Բաքուն մոտակա ժամանակահատվածում, բայց նրա նախկին համոզմունքը, որ Հայաստանը մոտ ժամանակներս պիտի զիջումների գնա նաև Սյունիքի հարցում արդեն չկար:
Փախարենը կար կծմծոց Իրանի և մի քիչ էլ Մոսկվայի նկատմամբ։
Ալիևի ելույթից պարզ դարձավ, թե որոնք եին սեպտեմբերի 13-14-ի դեպքերի Բաքվի գործողության մոտիվացիան։
Որից էլ կարելի է հասկանալ, որ նման գործողություններ Բաքուն կարող է կրկնել նաև ապագայում:
Ալիևի ելույթի ողջ հռետորաբանության մեջ կարմիր թելով անցնում էր այն միտքը, թե քանի դեռ Հայաստանում «ռևանշիստները» չեն վերադարձել իշխանության, պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ամրագրի իր բոլոր հաղթանակները թղթի վրա:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am