Հղում անելով վկաներին և բուժծառայության ներկայացուցիչներին՝ «Ասոշեյթեդ փրես» գործակալությունը հայտնում է, որ Եմենում բողոքի գործողությունները ցրելու համար անվտանգության ուժերի արձակած կրակոցներից զոհվել է 26 մարդ։
Կիրակի երկրի մայրաքաղաք Սանայում ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 100 000–ը։ Ցուցարարների հիմնական պահանջը գործող նախագահ Ալի Աբդալահ Սալեհի հրաժարականն է։
Բողոքի գործողությունները ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազի հետ մեկտեղ հրազեն է կիրառել։
Նույն օրը նախագահի խորհրդականը հայտարարել էր, թե Սալեհը պաշտոնից չի հեռանա, մինչև չընտրվի իր օրինական հաջորդը։
«ՌԻԱ նովոստի»–ն տեղեկացնում է, որ Եմենում նախորդ շաբաթվա ընթացքում չեն կայացել իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները, որոնք պետք է ընթանային Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախագծի համաձայն։
Եմենում բախումների զոհերի թիվը հասել է 26–ի