Օբաման բյուջեի պակասուրդի կրճատման ծրագիր է պատրաստել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագիր է պատրաստել, որը ենթադրում է առաջիկա 10 տարում 3 տրլն դոլարով կրճատել բյուջեի պակասուդը։ Այդ ծրագիրն Օբաման ներկայացրել է երկուշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահը ծրագրում է բյուջեի պակասուրդը կրճատել խոշոր ձեռնարկատիրությունների և մեծ շահույթ ունեցող անհատ ձեռներեցների նկատմամբ կիրառվելիք հարկերի բարձրացման հաշվին։ Այսպիսով՝ նախատեսվում է բյուջետային հոսքերն ավելացնել 1,5 տրլն դոլարով։
Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը հստակ հասկացրել է՝ չի աջակցի այն ծրագրին, որն ամերիկացիների մի մասից պահանջում է ամեն ինչ, մյուս մասից՝ ոչինչ։