Աշխարհ

09.11.2022 18:03


Հնագետները հայտնել են Կլեոպատրայի դամբարանի մոտ թունելի հայտնաբերման մասին

Հնագետները հայտնել են Կլեոպատրայի դամբարանի մոտ թունելի հայտնաբերման մասին

Եգիպտոսում Տապոսիրիս Մագնայի մերձակայքում թունել են հայտնաբերել, որը ենթադրաբար տանում է դեպի Կլեոպատրայի գերեզման, գրում է Daily Mail թերթը:

Տապոսիրիս Մագնան Պտղոմեոս II փարավոնի կողմից հիմնադրված քաղաք է Ալեքսանդրիայից ոչ հեռու։ Այս անունը նշանակում է «Օսիրիսի մեծ դամբարան»։ Երկար ժամանակ համարվում էր, որ այս տաճարի տակ գտնվում է Կլեոպատրայի գերեզմանը, և այժմ գիտնականները նոր ապացույցներ են ձեռք բերել ՝ հօգուտ այս տեսության։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը