Այսօր ՀՀ անկախության 20–րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի գլխավոր փորձն է
Այս տարի սեպտեմբերի 21–ին Հայաստանի Հանրապետությունը կտոնի անկախության 20–ամյակը, ինչի կապակցությմաբ շքեղ զորհանդես է նախապատրաստվում։
Այսօր՝ սեպտեմբերի 19–ին, զորահանդեսի գլխավոր փորձի կապակցությամբ, ժամը 07:00–14:00-ն դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.
Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա, Թումանյան փողոց:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից բոլոր վարորդներին խնդրում են նշված ժամանակահատվածում նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:
–Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար,–նշված է հաղորդագրության մեջ:

7or.am