Լրահոս

19.09.2011 10:24


Դոմինիկ Ստրոսս–Կանը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին

Դոմինիկ Ստրոսս–Կանը հրաժարվել է մասնակցել  նախագահական ընտրություններին

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը, ով իր պաշտոնից դուրս էր եկել կայծակնային վարկաբեկիչ միջադեպի պատճառով, ֆրանսիական «TF1» հետռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե որոշել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը չառաջադրել։

–Այո՛, ես իսկապես ուզում էի նախագահ դառնալ, բայց չեմ առաջադրի իմ թեկնածությունը,–բանտից ազատ արձակվելուց հետո (որտեղ հայտնվել էր Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով) իր առաջին հրապարակային ելույթում հայտարարել է Ստրոսս–Կանը։

ԱՄՀ նախկին ղեկավարը ավելացրել է, թե ոչ մի կերպ չի մասնակցելու Սոցիալիստական կուսակցության արշավին։ Ստրոսս–Կանի խոսքերով՝ քաղաքական գործունեությունը շարունակելու մասին որոշում կայացնելուց առաջ իրեն մտորելու ժամանակ է անհրաժեշտ։

Ստրոսս–Կանը հայտարարել է, թե սպասուհի Նաֆիսատու Դիալոյի հետ իր կապը «բարոյական սխալ է եղել», սակայն նաև ընդգծել է, որ երբեք չի փորձել բռնաբարել ո՛չ նրան, ո՛չ էլ մեկ այլ կնոջ։

–Այն, ինչ տեղի է ուենցել, բռնություն, ազատության սահամանփակում կամ այլ հանցագործություն չի եղել,–հայտարարել է Ստրոսս Կանը։

Բացի դա, նա կրկին հերքել է այն մեղադրանքները, թե փորձել է բռնաբարել լրագրողուհի Տրիստան Բանոնին։

«AFP»–ն ընդգծում է, որ «TF1» հեռուստաընկերության եթերոմ Ստրոսս–Կանից հարցազրույց վերցնող լրագրողը ԱՄՀ նախկին ղեկավարի կնոջ ընկերուհին է եղել, իսկ հարցազրույցի ժամանակ ստուդիայի դիմաց ֆեմինիստուհիները բողոքի գործողություններ են իրականացրել։

Մինչ Ստրոսս–Կանին մեղադրանքներ ներկայացնելը՝ նա մտադիր էր իր թեկնածությունն առաջադրել 2012թ. կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։

Այս խորագրի վերջին նյութերը