Լրահոս

19.09.2011 10:12


Համաժողով` նվիրված լրացուցիչ և շարունակական կրթությանը

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ  սեպտեմբերի 19-ին, ժամը 9.30-ին  Երևանի Կոնգրես հյուրանոցում (Իտալիայի փողոց 1)տեղի կունենա լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական  "Թայեքս"  ծրագրի շրջանակում: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լեհաստանից, Չեխիայից և Իսպանիայից հրավիրված փորձագետները կներկայացնեն լրացուցիչ և շարունակական կրթության գաղափարը, այս ոլորտում փորձ ունեցող երկրների շարունակական կրթության համակարգերը և օրենսդրական դաշտը:

Այս խորագրի վերջին նյութերը