Մարոկոյում վերսկսվել են ցույցերը թագավորական իշխանության դեմ
Կիրակի Մարոկոյում խոշոր ցույց է անցկացվել առկա իշխանության դեմ։ Մի քանի հազար ցուցարարներ, դուրս գալով Կասաբլանկայի փողոցները, պահանջել են շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք կսահմանափակեն թագավոր Մոհամեդ Չորրորդի իշխանությունը։
«Gazeta.ru»–ն գրում է, որ երթի սկզբից գնում էին թագավորի խորհրդականների դիմակները կրող երեք հոգի՝ էշերին հակառակ հեծած։
«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հայտնում է, որ այդ օրվա ընթացքում փողոց է դուրս եկել երեք հազար մարդ, մինչդեռ մարտ–փետրվար ամիսներին՝ Թունիսի և Եգիպտոսի հեղափոխություններից հետո, ցույցերի մասնակիցները մի քանի անգամ շատ էին։ Բողոքի այդ գործողություններից հետո թագավորը հարկադրված էր քաղաքական բարեփոխումներ իրականացնել, որի համաձայն՝ ապագա կառավարությունը կազմելու է ոչ թե միապետը, այլ՝ խորհրդարանը։
Ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»–ը, Մարոկոյում խորհրդարանական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 25–ին։