Աշխարհ

08.11.2022 17:59


Նոր բարձունքերից երևում են Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է դա նշանակում․ Ալիև

Նոր բարձունքերից երևում են Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է դա նշանակում․ Ալիև

Սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած գործողությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում ունեցած ելույթի ժամանակ։

«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։ Սրանք բոլորը իրողություններն են»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ՌԴ խաղաղապահների առաքելությանը։

«Ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայված են Ղարաբաղում, նրանց գտնվելու ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Եթե հայկական կողմը ինչ-որ մեկի վրա հույս է դնում, ապա նրանք կրկին բախվելու են ողբերգության հետ»,- հայտարարել է Ալիևը։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը