Արցախի հանրահավաքից նյարդայնացած ադրբեջանցիները բացահայտում են իրենց հայաստանյան «հաճախորդներին»
Այն, որ Արցախում մեծ հանրահավաքի կազմակերպումը պետք է նյարդայնացներ ադրբեջանցիներին, հասկանալի է: Սոչիի հանդիպումից առաջ, այդ հանրահավաքը հատկապես անհրաժեշտ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ադրբեջանցիները, բնականաբար, նույնպես հասկանում են բոլոր այդ հանգամանքները և թիրախավորում են հենց Մոսկվային, ով, ըստ իրենց, չի թողնում, որ Բաքուն վերջնականապես հաստատի իր գերիշխանությունն Արցախի ողջ տարածքում:
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ իրենց հիմնավորման համար հղում են կատարում հայաստանյան աղբյուրների վրա: Այդպես Մոսկվային հարվածում են, ինչպես ասում են «հայկական պասով»: Բիլյարդում դա կոչվում է «գնդակը գցել դուպլետ անկյունի հարվածով»:
Այսինքն, ադրբեջանական լրատվամիջոցները հղում են կատարում այն հայկական «աղբյուրների» վրա, որոնք փաստացի վերահսկվում են հենց իրենց կողմից:
Պարզվում է, Հայաստանում նման աղբյուրներից է հանդիսանում տխրահռչակ Արման Բաբաջանյանը:
Բայց, որպեսզի նրան հղումը ավելի սոլիդ հնչի, ադրբեջանցիները Բաբաջանյանի հետ գովազդում են նաև իր «կուսակցությունը»:
Թե ինչպես է կոչվում այդ «կուսակցությունը» նույնիսկ հայաստանյան վերնախավում քչերը գիտեն, էլ չասենք լայն զանգվածների մասին, իսկ ահա ադրբեջանական ԶԼՄ-ները լայնորեն տարածում են ոչ միայն Բաբաջանյանին, այլև իր «կուսակցության» անվանումը: Իսկ նման շռայլությունն Ադրբեջանում քչերն են արժանանում: Օրինակ, Արցախի Հանրապետության Արայիկ Հարությունյանին անվանում են «Խանքենդիի բանդայի ղեկավար», նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին համեմատում են ահաբեկիչների հետ, նախկին Երկրորդ և Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համարում «ռազմական հանցագործներ», հպարտանում են, որ իրենք են հարվածել Ջալալ Հարությունյանի մեքենային պատերազմի ժամանակ և նույնիսկ Փաշինյանին են համարում խեղկատակ: Իսկ, ահա, Արման Բաբաջանյանի նկատմամբ բացառապես կորեկտ են արտահայտվում: Պարզվում է, նա ոչ միայն գործիչ է, այլև կուսակցության ղեկավար է, որն ունի ամպագորգոռ անուն:
Եվ այսպես ադրբեջանցիները հղում կատարելով Արման Բաբաջանյանի աղբյուրին, նշում են, թե արցախյան հանրահավաքը իրականում կազմակերպվել էր այստեղ գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի կողմից: Ըստ Բաբաջանյանի և ադրբեջանցիների, Վոլկովը այդ հանրահավաքով շանտաժի էր ենթարկում «խեղճ» Փաշինյանին, ակնարկելով ղարաբաղցիներին, եթե Հայաստանը չընտրի ռուսական կարգավորման տարբերակը, ապա ռուսական զորքը կհեռանա Արցախից:
Ադրբեջանցիները, հղում կատարելով նույն Բաբաջանյանին, նշում են, որ փաստացի իրենց հակառակորդը ոչ թե Հայաստանն է, այլ Մոսկվան, ով թույլ չի տալիս հայաթափել Արցախը:
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Բաբաջանյանը փաստացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշնակիցն է, ով ասում է այն, ինչ դեռ հրապարակավ չի արտահայտում Փաշինյանը:
Այսպիսի նվաստացուցիչ կարգավիճակ մի ժողովուրդի համար, ով տեսել է 1915-ը դժվար է նույնիսկ պատկերացնել:
Սա ոչ միայն ամոթ է, այլև վտանգավոր մի ժողովուրդի համար, ով հանդուրժում է այսպիսի խայտառակությունը:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am