«Չենք լռելու».«Առանց «հեռախոսազանգի», որևէ մեկին արձակուրդ չի տրամադրվում»
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել` ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում զինվորներին տրամադրվող արձակուրդների հետ կապված լուրջ խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, զորամասում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկը հայտնել է նախաձեռնությանը, որ առանց այսպես կոչված «հեռախոսազանգի», որևէ մեկին արձակուրդ չի տրամադրվում, իսկ դրա առկայության դեպքում էլ` տրամադրվում է օրենքով սահմանվածից պակաս օրերի չափով: Այս տեղեկությունը «Չենք լռելու»-ին հաստատել են նույն զորամասի տարբեր ստորաբաժանումներում ծառայող երկու այլ զինվորներ:
«Չենք լռելու»-ի ակտիվիստները ահազանգի մասին հեռախոսով հայտնել են ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ա. Ալեքսանյանին, ով խոստացել է անհապաղ զբաղվել խնդրով և զորամաս գործուղել հատուկ հանձնաժողով:
«Չենք լռելու»-ն փորձում է համագործակցել և փոխանցել իր ստացած տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյաներին: Նախաձեռնությունը համոզված է, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր ցանկացած հարցի լուծում գտնել: «Չենք լռելու»-ի քայլերն ուղղված են ավելի հզոր ու ամուր բանակ ունենալուն, առանց որի դժվար է պատկերացնել մեր հայրենիքի անվտանգությունը: Այդ պատճառով մենք պատրաստ ենք ամեն կերպ մասնակից լինել հայկական բանակի հզորացման գործին:
Մեր բանակում ծառայում են մեր եղբայրներն ու ընկերները: Չենք լռելու, որ նրանք ծառայեն հանգիստ:
Ձեզ մտահոգող ցանկացած հարցով կարող եք դիմել նախաձեռնությանը [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով: Գաղտնիությունը երաշխավորվում է: