Աշխարհ

08.11.2022 13:25


ՀԱՊԿ գլխավոր շտաբների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցության զարգացումը

ՀԱՊԿ գլխավոր շտաբների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցության զարգացումը

ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը նոյեմբերի 10-ին կքննարկեն ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա նոյեմբերի 10-ին։ ՌԴ ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ նիստին կմասնակցեն ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Հայրուլոևը»,– հայտնել է կազմակերպությունը:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները և դրանց հակազդմանն ուղղված միջոցառումները, ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացումը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական և ռազմական ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման և ապահովման կատարելագործումը, մի շարք այլ արդիական հարցեր:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը