Մեդալների ընդհանուր հաշվարկով 40 երկրների մեջ Հայաստանը 5-րդն էր
Բելգիայի Լոմմել քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 16-18-ը անց կացվող ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մեր հավաքական թիմը մասնակցում էր 9 մարզիկով 2 մարզիչով և մեկ մրցավարով:
Մեդալների ընդհանուր հաշվարկով 40 երկրների մեջ Հայաստանը 5-րդն էր իսկ միայն տղաների հաշվարկով 2-րդը, առաջ թողնելով Ռուսաստանի Դաշնությանը, ընդհանուր առմամբ 40 երկրներից մեդալներ են նվաճել 22 երկիր: Այս առաջնությունը հայկական ձյուդոյի պատմության մեջ կարելի է համարել եզակի, նման հաջողություն գրանցվել էր 2009թ.-ին Երևանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ Արտյոմ Բաղդասարյանը գրավեց 1-ին, իսկ Դավիթ Մկրտչյանը և Տիգրան Վարոսյանը 3-րդ մրցանակային տեղեր:
Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը սենսացիոն էր ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև շատերի համար` քանի որ, 55 և 60կգ քաշայի կարգում հաղթողներ դարձան Վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները վերջինս ներկայացնում է Բանակի Մարզական Ակումբը:

Բելգիայից` ՀՁՖ-ի փոխնախագահ Դավիթ Խիթարյան