Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, երեկ Վաշինգտոնում ողջունելով ՀՀ և Ադրեբջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
Բլինքենի հայտարարությունում ասվում է. «Ողջում եմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին այստեղ՝ Վաշինգտոնում, շարունակելու համար շատ արդյունավետ երկխոսությունը, որը մենք նախաձեռնեցինք Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ապա դրան հետևած մեր թիմերի միջև զրույցներում: ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը լավագույն ուղին է իրապես կայուն խաղաղության հասնելու, և մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար:
Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը, և 1991 թվականի անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, իրավունքներ, որոնց մենք մեծապես աջակցում ենք։
Կարծում եմ, որ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 տարվա հակամարտությունը պատճառել է հսկայական մարդկային, նյութական կորուստներ՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակով և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար: