Կարծիք

07.11.2022 18:23


Առանց բղավելու ու հանգիստ տոնով ուզում եմ հարց ուղղել պարոն Գռզոյին

Առանց բղավելու ու հանգիստ տոնով ուզում եմ հարց ուղղել պարոն Գռզոյին

Լրագրողները Գռզոյին հարցնում են ապօրինի գույքի մասին, սա սկսում ա ինքնամոռաց բղավել, որ ապօրինին՝ Ռոբերտ Քոչարյանի գույքն ա, մենք մերը, ասում ա, բիզնեսով ենք ձեռք բերել։

(Առանց բղավելու ու հանգիստ տոնով) ուզում եմ հարց ուղել պարոն Գռզոյին:

Պարոն Գռզո, դիցուք կա պատմամշակության արժեք ներկայացնող պետական մի շենք, ասենք՝ Աբովյան-Արամ փողոցների խաչմերուկում։ Ենթադրենք, որ այդ շենքը պետությունը կոպեկներով վաճառում է մի բիզնեսմենի այն պայմանով, որ նա պետք է վերանորոգի այն ու դարձնի արվեստագետների ակումբ, հայ նկարիչների աշխատանքների վաճառքի սրահ: Բիզնեսմենը վերանորոգում է շենքը, սակայն բուն նպատակի փոխարեն սկսում ծառայեցնել սեփական բիզնեսներին։ Անցնում են տարիներ, գույքը վաճառած չինովնիկը սկսում է աշխատել սույն բիզնեսմենի ընտանիքի բանկում, հետո՝ դառնում նախագահ։ Բիզնեսմենի տղան՝ կրկին բիզնեսմեն, ժառանգում է շենքը, ծառայացնում արդեն իր սեփական բիզնեսներին, դառնում է պատգամավոր ու երբ իրեն հարցնում են շենքի մասին, ասում ա՝ խաբար չեմ, պապան ա առել, հետագայում էլ նույն հարցին ի պատասխան պնդում, թե իր գույքերը ձեռք են բերվել բիզնեսով։ Հարց.

Արդյոք արդարացի չի՞ լինի ասել, որ սույն բիզնեսմենը, ինչպես նաև նշված չինովնիկը հանդիսանում են գանդոններ։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը