Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ, ԳՇ պետ Է․ Ասրյանը հայտնեց, որ Ադրբեջանն օկուպացրել է ինքնիշխան Հայաստանի 130 քառ․ կմ տարածք (փորձագետների հաշվարկով՝ մոտ 200 քկմ)։
Ոչ մի անուն, ոչ մի տարածքի նշում։
130 քկմ։
Զանգվածների ընկալման մեջ 130-ը պարզապես թիվ է, այն էլ փոքր թիվ, որը բնականաբար ոչ մի ներքին հուզմունք կամ բողոք/ըմբոստություն չի կարող առաջացնել և լավագույն դեպքում կարող է ասոցացվել մի փոքր ամայի տարածքի կամ բլրի հետ՝ "դե ոչինչ, կորցրել, կորցրել ենք, հո դրա համար կռիվ չե՞նք տալու" տրամաբանությամբ (ի դեպ, նույն քարոզչական հնարքը գործում է նաև զոհերի հետ կապված, երբ միայն թիվ է հրապարակվում)։
Մինչդեռ երբ կորցված տարածքները տեսնում ես քարտեզի վրա, երբ իմանում ես՝ օկուպացված տարածքները որ գյուղերի տարածքներն են, արոտավայրեր են ու մշակովի հողեր, հնավայրեր են ու սրբավայրեր, ջրի ակունքներ են ու ճանապարհային հանգույցներ, կատարվածի ընկալումը միանգամայն այլ է լինում, բնականաբար՝ արձագանքը նույնպես։
Եվ այսպես՝
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ԳՅՈՒՂ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ
▪︎ 8 ամիս առաջ՝ մարտի 3-5-ը, Ադրբեջանի զինված ուժերը գրեթե 1 կմ խորությամբ ներխուժել էին Ներքին Հանդի տարածք, դիրքավորվել գյուղի գերեզմանոցի, եկեղեցու և խմելու ջրի ակունքին շատ մոտ հատվածում (նշված է դեղին նշանով) և անմիջապես սկսել ինժեներական ու ամրաշինական աշխատանքները։
▪︎ Կես տարի անց՝ սեպտեմբերի 13-14-ին, թշնամին, լայնածավալ հարձակման անցնելով և Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզում խորանալով ՀՀ տարածք, ևս 1-2 կմ առաջ եկավ Ներքին Հանդի հատվածում (ներկայիս դիրքերի մոտավոր տեղակայումը նշված է նարնջագույն նշաններով, կապույտով նշված է մեր դիրքը, որը թշնամին գրավել է)։ Այս պահին թշնամին տեղակայված է գյուղի տներից ընդամենը 200-300 մետրի վրա։
▪︎Սեպտեմբերի 13-ից հետո գյուղի կանայք ու երեխաները այդպես էլ գյուղ չեն վերադարձել, միայն տղամարդիկ են, որոնք հերթապահում են ու հսկում գյուղը։
▪︎Գյուղի բոլոր վարելահողերն ու արոտավայրերը մնացել են Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ կամ դարձել են չեզոք գոտի՝ "նետրալկա" (շուրջ 240-250 հա տարածք)։
▪︎Թշնամին գրավել է գյուղի վարչական տարածքի մեծ մասը, «Շիկահող» արգելոցի մի մասը, անտառատնտեսությունը, գյուղատնտեսական նշանակության հողերը, գերեզմանոցը։
▪︎Թշնամուն է անցել նաև գյուղը խմելու ջրով ապահովող աղբյուրը, որը թուրքերն արդեն փակել են, ու գյուղացիները ստիպված գետի ջուրն են խմում։
▪︎Գյուղի տներն ամբողջովին դիտարկվում են թշնամու կողմից։
Եթե թշնամին հետ չշպրտվի, Ներքին Հանդ գյուղը՝ իր տարածքով, իր պատմամշակութային ու հոգևոր ժառանգությամբ ու Սոսիների պուրակով, կարող ենք համարել հայաթափ և այլևս կորսված, իսկ բնակիչներին հայրենազուրկ ու տնազուրկ՝ սեփական պետության ներսում․․․
Կորսվող գյուղեր՝ «սուվերեն» տարածքում

Երբ այս մասին բարձրաձայնեցինք ( https://www.facebook.com/AlvinaAgha.../posts/524176214918735 https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/5244642522232647 ), ՊՆ-ն նախ հերքեց դա, ապա ստիպված եղավ հաստատել։ Ոչինչ չարվեց թշնամուն հետ շպրտելու համար։
▪︎ Կես տարի անց՝ սեպտեմբերի 13-14-ին, թշնամին, լայնածավալ հարձակման անցնելով և Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզում խորանալով ՀՀ տարածք, ևս 1-2 կմ առաջ եկավ Ներքին Հանդի հատվածում (ներկայիս դիրքերի մոտավոր տեղակայումը նշված է նարնջագույն նշաններով, կապույտով նշված է մեր դիրքը, որը թշնամին գրավել է)։ Այս պահին թշնամին տեղակայված է գյուղի տներից ընդամենը 200-300 մետրի վրա։
▪︎Սեպտեմբերի 13-ից հետո գյուղի կանայք ու երեխաները այդպես էլ գյուղ չեն վերադարձել, միայն տղամարդիկ են, որոնք հերթապահում են ու հսկում գյուղը։
▪︎Գյուղի բոլոր վարելահողերն ու արոտավայրերը մնացել են Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ կամ դարձել են չեզոք գոտի՝ "նետրալկա" (շուրջ 240-250 հա տարածք)։
▪︎Թշնամին գրավել է գյուղի վարչական տարածքի մեծ մասը, «Շիկահող» արգելոցի մի մասը, անտառատնտեսությունը, գյուղատնտեսական նշանակության հողերը, գերեզմանոցը։
▪︎Թշնամուն է անցել նաև գյուղը խմելու ջրով ապահովող աղբյուրը, որը թուրքերն արդեն փակել են, ու գյուղացիները ստիպված գետի ջուրն են խմում։
▪︎Գյուղի տներն ամբողջովին դիտարկվում են թշնամու կողմից։
Եթե թշնամին հետ չշպրտվի, Ներքին Հանդ գյուղը՝ իր տարածքով, իր պատմամշակութային ու հոգևոր ժառանգությամբ ու Սոսիների պուրակով, կարող ենք համարել հայաթափ և այլևս կորսված, իսկ բնակիչներին հայրենազուրկ ու տնազուրկ՝ սեփական պետության ներսում․․․
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից