Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն մասնակցի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին
Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի երկրի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս չի մասնակցելու երկրի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Այդ մասին նույն աղբյուրին հայտնել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա պարզաբանմամբ` այդ օրերին Քոչարյանը բացակայելու է Հայաստանից:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահներին հրավերներ էին ուղարկվել մասնակցելու երկրի Անկախության տոնին նվիրված կարեւորագույն միջոցառումներին: