Հ. Մելիք–Շահնազարյան. «ԼՂ անկախության ճանաչման մասին, մեզանից բացի, սկսել են խոսել նաև այլ երկրների ղեկավարները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂ անկախության հնարավոր ճանաչմանը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն ասել է, թե Ուրուգվայը ԼՂ անկախությունը ճանաչելու պատրաստակամություն էր հայտնել դեռևս 90–ականներին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ժամանակ նշվում էր, թե նման քայլը կարող է սաստկացնել գործընթացը, դա չարվեց։
Քաղաքագետի խոսքերով՝ հասունացել է մի պահ, երբ ԼՂ անկախության ճանաչման մասին, մեզանից բացի, սկսել են խոսել նաև այլ երկրների ղեկավարները, ու այդ փաստը հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի ադրբեջանական ռազմական հայտարարությունների դեմ։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում Պաղեստինի անկախության հարցի քննարկմանն ու Հայաստանի դիրքորոշմանը, քաղաքագետը նշել է, որ դրական կլինի, եթե Հայաստանը կողմ քվեարկի։
–Հայաստանը չպիտի տուրք տա մյուս պետությունների շահերին և ուղղորդվի իր իսկ շահերից ելնելով,–նկատել է բանախոսը։

7or.am