Արծվիկ Մինասյան. «Օր առաջ ներկա կառավարությունից ձերբազատվելը համարում եմ օրակարգային հարց»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրի սոցիալ–տնտեսական վիճակին։
–Անընդհատ արձանագրում ենք տնտեսական վատթարացումներ։ Այն, որ կառավարությունը թմբկահարում է, որ ամեն ինչ լավ է, այդ թվում՝ բիզնես–միջավայրը, ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում,–հայտարարել է նա:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ յոթ ամսվա կտրվածքով Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել են 300 տնտեսվարող սուբյեկտներ և անհատ ձեռներեցներ:
–Այս վիճակում խոսել բիզնես–միջավայրի բարելավման մասին, անիմաստ է: Այսպիսով՝ օր առաջ ներկա կառավարությունից ձերբազատվելը համարում եմ օրակարգային հարց,–ընդգծել է նա։
Անդրադառնալով ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ հնարավոր փուլին՝ Արծվիկ Մինասյանն ասել է, թե մեր պետությունը նորից պատրաստ չի լինելու դրան դիմակայել, քանի որ կառավարությունը միայն իրավիճակային լուծումներ է տալիս:
–Լավ կլինի, որ միջազգային ասպարեզում, արտերկրում ճգնաժամի երկրորդ ալիք չլինի, քանի որ մեզ վրա ազդեցությունը լինելու է ուղղակի: Դա այդպես է, քանի որ միջազգային ասպարեզում մի թեթև փռշտոցը մեզ մոտ գրիպ է առաջացնում,–ընդգծել է նա։