Կարծիք

05.11.2022 08:52


Այս երկրի առջև դրված է ընտրություն՝ կա՛մ ադրբեջանաթուրքական շահերին համապատասխանող չերկիր, կա՛մ հայկական շահին համապատասխանող երկիր (տեսանյութ)

Այս երկրի առջև դրված է ընտրություն՝ կա՛մ ադրբեջանաթուրքական շահերին համապատասխանող չերկիր, կա՛մ հայկական շահին համապատասխանող երկիր (տեսանյութ)

Վիդեոն նկարել եմ մայիսի 9-ին, երբ զարթոնքը մաքսիմալ էր, էներգիան ուժեղ, երբ ողջ Երևանը գոռում էր ու մի պահ թվաց, որ հարճ դառնալու քաղաքական ծրագիրը կոտրելու ենք, որովհետև շատ շատ էինք ու շատ հարազատ:

Ինչքան ուզում եք վիճեք, անհավատությամբ և թերհավատությամբ լցվեք, նորից մեջբերեք իշխանության մաղձով լի թեզերը, մատնացույց արեք ընդդիմության բացերն ու ձեր պատկերացումերին չհամապատասխանելը, միևնույն է այս երկրի առջև դրված է ընտրություն՝ կա՛մ ադրբեջանաթուրքական շահերին համապատասխանող չերկիր, կա՛մ հայկական շահին համապատասխանող երկիր:

Այն ինչ կա այսօր հակաբնական է, անօրգանական է, արհեստական է, խորթ ու կեղծ է, մերը չէ: Մենք պետք է վերադառնանք մեր բնական, օրգանական, իրական, հարազատ ու ձիգ մնայուն կերպին:

Ընտրությունը ձերն է, իսկ ձեզ չընտրություն, այլ հայկական շահի պաշտպանություն պարտադրելը՝ իմը: Նոյեմբերի 5-ին, Ժամը 15:00-ին՝ իմ ձիգ տեղում։

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը