Նոյեմբերի 5-ի Հանրահավաքն ինձ համար առանձնահատուկ է դառնում բոլոր առումներով։ Քիչ առաջ մայրս, որ ամեն վայրկյան ապրել է մեր երկրում տեղի ունեցածով, անհանգստացել, արտասվել, ցավ ու կորուստ ապրել, բայց երբեք չէր մասնակցել հանրահավաքի, հանկարծ ինձ հայտնում է, որ գալու է հանրահավաքի։
* ՄԱՅՐՍ, որի մասին հրապարակային երբեք չեմ խոսել։
*ՄԱՅՐՍ, որն ապրել է մեր ազատագրական պայքարի ողջ ընթացքը։ ՈՒ թվարկեմ մի քանի դրվագ. 1992 թվական հունիսի 30, Քանաքեռում հացի հերթից տուն գալով արցունքոտ աչքերով բողոքում էր, որ հացի հերթում բոլորը խոսում էին նախօրեին, երեկոյան Լեւոն Տեր- Պետրոսյանի ելույթի մասին, ու սիրտը ցավում էր, որ նույն մեր հարեւանները հավատեցել էին խոսքին, թե Հայաստանում դաշնակցականներին 20 դոլար «ամսական» են վճարում։ (Նա հո գիտե՜ե՜ե՜ե՜ր, որ այդպես չէ, իր տղան՝ ես դեռ տարիներ առաջ էինք այդ ուղի բռնել ու դաշնակցականի Ուխտն արել։ Գիտեր, քանի որ ինքն էր ինձ, դպրոցականիս տարել իր պացիենտի տուն (թիֆլիսեցի Ռոբերտը), որն էլ արցախյան հարցն էր ներկայացրել դեռ խորհրդային տարիներին։
*ՄԱՅՐՍ, որը 1992-ի օգոստոսից արդեն երկու կես էր՝ Քանաքեռ ու Արցախ, ուր կամավոր էր գնացել որդին։
*ՄԱՅՐՍ, որն 1992-ի դեկտեմբերի 28-ին հանկարծ տեսավ մի քանի օրով տուն վերադարձած որդուն ու քանի որ լավ կարուձեւ գիտի, նրա համար զինաբաճկոն (боежилет) կարեց, որի շնորհիվ էլ եղբայրս չզոհվեց 1993-ի փետրվարին, Գրադի արկից։
*ՄԱՅՐՍ, որը մի օր խիստ զայրացած տուն եկավ Դաշնակցության «Ազատամարտ» շաբաթաթերթը ձեռքին, որի էջերում նկարագրված էր, թե նրա որդին շրջափակման մեջ է հայտնվել թիֆլիսեցի Մամիկոնի (ներկայիս՝ պահեստազորի գնդապետ) հետ, ու մի քանի ժամ մղած մարտից հետո թշնամուն ջաղջախել են։ Իսկ ես «Ազատամարտ»-ի այդ համարը տուն չէի բերել։ (Հո գիժ չէի՞)
*ՄԱՅՐՍ, որ շան լափը լցրեց գլխիս, քանի որ չէի ասել եղբորս վիրավորման մասին, ու երբ տեսել էր, հասկացել էր՝ կես մարդ է դարձել տղան։
*ՄԱՅՐՍ, որն ապրեց Արցախով, անհանգիստ գիշերներով, տարիներով։ Երբ որդին արդեն Պաշտպանության նախարարությունում էր, բայց մեկ վայրկյանում ապրիլյանում առաջնագծում հայտնվեց, ու անքուն գիշերների շարքը…ամեն ինչով,
*ՄԱՅՐՍ, որն իր հիվանդների մեջ միշտ գտնում էր որդու մոտ ծառայած զինվորի, ենթասպայի, սպայի կամ նրանց հարազատի ու անդադար խոսում։ *ՄԱՅՐՍ, որը 2 ու կես տարի ինձ տեսավ բանտում, առավել ուժեղ եղավ, քան հանգուցյալ հայրս, արցունք չկաթեցրեց։
*ՄԱՅՐՍ, որը ողջ կյանքում հարազատ զինվորն ու զինակիցը եղավ հորս համար, մեր ընտանիքի սյունը,
*ՄԱՅՐՍ, որն անցավ ամեն ինչով, իսկ 44-օրյային արդեն պետք է մտածեր գեներալ որդու ու կամավոր թոռան մասին։ Հետո՝ նաեւ մահվան դուռ հասած որդու ապաքինման մասին աղոթեր (թեեւ այլ է մայրս՝ սառնասիրտ, մտքում է աղոթում, երբեք չես տեսնում)։
*ՄԱՅՐՍ, որն անցավ բանտերի դռներով՝ ԱԱԾ մեկուսարանից մինչեւ Արթիկ քրեակատարողական՝ որդուց մինչեւ թոռ։ ՈՒԺԵՂ է ՄԱՅՐՍ։ Բայց առաջին անգամ որոշեց՝ 75-ամյա մայրս. Գալիս է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ։ Գիտի, որ ամեն մեկի ներկայությունը պարտադիր է։ Ասում եմ՝ Մամ, կհոգնես, մեկ է՝ տնեցիներով այնտեղ ենք լինելու։ Պատասխանում է՝ Բա ասում եք, կարեւոր է, ինչպես կլինի՞ չգամ»։ Հանրահավաքն իրոք պատմական է։ ՄԱՄԱՍ էլ է գալու։ Նրա ձեռքից պրծում չկա։
Հանրահավաքն իրոք պատմական է. ՄԱՄԱՍ էլ է գալու...

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից