Ուշագրավ բացահայտումներ՝ կապված լուծվող սուրճի շուկայի գերիշխող «Մոկոնաթ» ընկերության վարքագծի հետ
Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կհրապարակվի լուծվող սուրճի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տևական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով,իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Բացի այդ, մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին, ըստ էության՝ իրականացնելով դեմպինգ:
Տեղեկացնենք նաև, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում:

Դեմպինգ, խտրական գների կիրառում և անհիմն գնաճ. Ընկերության վարքագծի հետ կապված ուշագրավ բացահայտումներ