Կարծիք

04.11.2022 17:20


Վահե Հակոբյանի նկատմամբ վերջին օրերին թիրախավորված մեդիա արշավ է սկսվել

Վահե Հակոբյանի նկատմամբ վերջին օրերին թիրախավորված մեդիա արշավ է սկսվել

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ վերջին օրերին թիրախավորված մեդիա արշավ է սկսվել: Հայտնի թերթերից մեկը, ինչ-ինչ աղբյուրների հղում անելով՝ ստահոդ տեղեկություններ է տարածում՝ շատ հստակ նպատակներ հետապնդելով:

Ցավոք, ապատեղեկատվության հրապարակմամբ պատվեր իրականացնելու կամ քաղաքական շահեր հետապնդելու ձեռագրին վերջին շրջանում շատ ենք ականատես լինում, և, հատկապես, որոշ կոնկրետ անձանց կամ ընտանիքների հետ ասոցացվող, այսպես կոչված, «ընտանեկան» թերթերի պարագայում:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր մի շարք գործիչների, այդ թվում՝ Վահե Հակոբյանի նկատմամբ սկսված արշավի նպատակներին, ապա դրանք առավել քան հասկանալի են՝ հաշվի առնելով վաղը սպասվող հանրահավաքն ու զարգացող գործընթացները:

Իշխանությունները, նման պատվերներ ձևակերպելով, փորձում են ճնշում գործադրել ընդդիմադիր գործիչների և ընդդիմության շարժման նկատմամբ: Ի դեպ, պատահական չէ նաև պատվերն իրականացնողի ընտրությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս հեղինակության ու սկզբունքայնության բոլոր կարմիր գծերը վաղուց արդեն հատել է և, այդ իմաստով, կորցնելիք առանձնապես չունի:

Այն, որ Վահե Հակոբյանի նկատմամբ նման ճղճիմ գործելաոճը որևէ արդյունք չի կարող ունենալ, կհամոզվեն իրենք՝ կազմակերպիչները: Իսկ ամենացավալին այն է, որ որոշ գործիչներ արդեն անթաքույց ցույց են տալիս իրենց՝ իշխանությունների ձեռքում գործիք լինելը` չհասկանալով կամ չպատկերացնելով, որ ոչինչ անպատասխան չի մնալու:

Անժելա Նալբանդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը