Չափազանց շոգից Հարավային Կորեան մնացել է առանց էլեկտրականության
Հարավային Կորեան ընկղմվել է մթության մեջ։ Չափազանց շոգ եղանակից անջատվել են տասնյակ էլեկտրակայաններ։ Դրա հետևանքով Սեուլում և այլ խոշոր քաղաքներում լույսն անջատվել է։
Առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազ. տուն, աշխատանքը դադարեցրել են ձեռնարկությունները։ Հազարավոր մարդիկ մնացել են վերելակի մեջ։ Որոշ շրջաններում դադարել է հեռախոսակապը։ Ճանապարհներին անջատվել են լուսակիրները, ինչի հետևանքով մեծ խնդիրներ են առաջացել։
Այս պահին վիճակը կարգավորվում է։ Էներգետիկայի նախարարը բնակիչներից արդեն ներողություն է խնդրել։ Նրա խոսքերով՝ աներևակայելի շոգին գումարվել են նաև խոշորագույն կորպորացիաների ծրագրային աշխատանքերը, և իշխանությունները չեն կարողացել խուսափել քաոսից։