Ինչպես հայտնում է «AFP»–ն, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 17–ին միաձայն ընդունել է Լիբիայի մասին նոր բանաձև։ Փաստաթուղթը նախատեսում է ռազմական և տնտեսական պատժամիջոցների մեղմացում, ինչպես նաև ժամանակավոր կռավարությանը օգնելու համար խաղաղար առաքելության ձևավավորում։
Մասնավորապես, Անվտանգության խորհուրդը որոշել է ապասառեցնել Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի և «Zueitina» նավթային ընկերության ակտիվները, մեղմացնել բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցները։
Ինչպես ընդգծում է «AFP»–ն, ընդունված բանաձևը թույլ է տալիս Լիբիայի Ազգային անցումային խորհրդին զենք և այլ տեխնիկա ուղարկել՝ անվատգնության պահպանմանն աջակցելու, այդ թվում՝ խաղաղապահների, լրագրողների և հումանիտար կազմակերպությունների պաշտպանության համար։
Մուամար Քադֆաֆիի, նրա հարազատների և կողմնակիցների նկատմամբ ընդունված պատժամիջոցները, ինչպես նաև Լիբիայի վրայով թռիչքների արգելքը, մնում են ուժի մեջ։
ՄԱԿ–ը խաղաղարար առաքելություն կուղարկի Լիբիա