Աշխարհ

03.11.2022 12:22


Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդներին կոչ է արել գործի դնել անվտանգային բոլոր հզորությունները

Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդներին կոչ է արել գործի դնել անվտանգային բոլոր հզորությունները

ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդներն արդի բարդ և անկայուն միջազգային իրադրությունում պետք է մշակեն և թարմացնեն ռազմավարական պլանավորման փաստաթղթերը՝ գործի դնելով բոլոր հասանելի հզորությունները։ Այս մասին նշվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ հինգշաբթի Մոսկվայում բացված տասներորդ ամենամյա հանդիպման ժամանակ։

Պուտինի ողջույնի ուղերձը, ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընթերցել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Այսօր միջազգային իրադրությունը մնում է բարդ և անկայուն։ Այս առնչությամբ կարևոր է լրիվ չափով գործի դնել մեր կառույցների հզոր վերլուծաբանական, կանխատեսման ռեսուրսները՝ ԱՊՀ տարածքում իրավիճակի բազմակողմանի վերլուծության և պոտենցիալ մարտահրավերներն ու վտանգները վեր հանելու համար»,-նշվել է ողջույնի խոսքում։

Հենց այս հիմքի վրա պետք է մշակվեն և թարմացվեն ռազմավարական պլանավորման փաստաթղթերը, ընդունվեն պատասխանատու պետական որոշումներ։ Նախ և առաջ՝ տեղեկատվական և կենսաբանական անվտանգության, հակաահաբեկչության, ծայրահեղականությանը, թմրաբիզնեսին, անլեգալ միգրացիային դիմակայելու ոլորտներում, ավելացրել է Պուտինը։

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ներկա հանդիպումը կծառայի ԱՊՀ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը, նշանակալի փուլ կդառնա համատեղ արդյունավետ աշխատանքում՝ ի բարօրություն Համագործակցության երկրների և ժողովուրդների։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը