Եղիսաբեթ II-ին պատկանող Jaguar-ը կվաճառվի Historics Auctioners աճուրդում (լուսանկար)
Անգլիական Historics Auctioners աճուրդի տունը վաճառքի է հանել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին պատկանող Jaguar X-Type Estate ավտոմեքենան, որը նա գնել էր 2009 թվականին։
Աճուրդի կազմակերպիչների հաղորդմամբ՝ ավտոմեքենայի համար մեկնարկային գին չի սահմանվելու։ Աճուրդը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-ին։
Բրիտանական Daily Mail թերթի տվյալներով՝ Եղիսաբեթ II-ն այն օգտագործել է մինչև 2022 թվականի գարուն։ Վերջին անգամ թագուհին այն վարել է մարտին իր սիրելի կորգի ցեղատեսակի շներին զբոսանքի տանելու համար։
Jaguar-ը համալրված է երեքլիտրանոց վեցմխոցանի բենզինային շարժիչով։ Մեքենայի վազքը կազմում է 72,5 հազար մղոն (117 հազար կմ), գույնը՝ «զմրուխտե կրակ»:Առկա են կլիմատ-կոնտրոլ համակարգ և էլեկտրակառավարվող պատուհաններ։ Բացի այդ, բեռնախցիկի հատվածում մեքենան ունի հատուկ ծածկույթ, որը պաշտպանում է այն շների պատճառած վնասներից։
Եղիսաբեթ II-ին պատկանող Jaguar-ը կվաճառվի Historics Auctioners աճուրդում (լուսանկար)
Անգլիական Historics Auctioners աճուրդի տունը վաճառքի է հանել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին պատկանող Jaguar X-Type Estate ավտոմեքենան, որը նա գնել էր 2009 թվականին։
Աճուրդի կազմակերպիչների հաղորդմամբ՝ ավտոմեքենայի համար մեկնարկային գին չի սահմանվելու։ Աճուրդը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-ին։
Բրիտանական Daily Mail թերթի տվյալներով՝ Եղիսաբեթ II-ն այն օգտագործել է մինչև 2022 թվականի գարուն։ Վերջին անգամ թագուհին այն վարել է մարտին իր սիրելի կորգի ցեղատեսակի շներին զբոսանքի տանելու համար։
Jaguar-ը համալրված է երեքլիտրանոց վեցմխոցանի բենզինային շարժիչով։ Մեքենայի վազքը կազմում է 72,5 հազար մղոն (117 հազար կմ), գույնը՝ «զմրուխտե կրակ»: Առկա են կլիմատ-կոնտրոլ համակարգ և էլեկտրակառավարվող պատուհաններ։ Բացի այդ, բեռնախցիկի հատվածում մեքենան ունի հատուկ ծածկույթ, որը պաշտպանում է այն շների պատճառած վնասներից։