Լրահոս

17.09.2011 11:38


Նախագահի վերահսկողության ծառայության պետը խոստացել է լսել տնտեսվարողների բողոքները և փոխանցել Սերժ Սարգսյանին

Նախագահի վերահսկողության ծառայության պետը խոստացել է լսել տնտեսվարողների բողոքները և  փոխանցել Սերժ Սարգսյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Երևան քաղաքի Աբովյան–Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումում գործող տնտեսվարող սուբյեկտները ՀՀ նախագահի  նստավայրի առջև բողոքի  գործողություն են իրականացնում՝ պահանջելով թույլ չտալ անցումի աճուրդի ժամանակ արհեստականորեն հաղթող ճանաչել քաղաքապետ Կարեն Կարապետյանի շրջապատից մեկին և իրենց թողնել ձեռնունայն։

Ցուցարարները պահանջում են, որ նախագահի նստավայրում իրենց  ընդունեն։

Ինչպես տեղեկացրել է «7օր»–ի թղթակիցը, քիչ առաջ բողոքողներից մեկը հայտնել է, թե նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը խոստացել է ժամը 12։30–ին իրենց ներկայացուցիչներից մեկին ընդունել, զրուցել, իմանալ բողոքները և այդ ամենը  փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին։ Իսկ մինչ այդ, ցուցարարներին խնդրել է տուն գնալ և բողոքի  գործողություն չիրականացնել։ Չնայած սրան՝ տնտեսվարողները չեն պատրաստվում տուն գնալ, այլ շարունակում են մնալ նախագահի  նստավայրի առջև։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը