Աշխարհ

03.11.2022 09:34


Հզոր Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխությունը. Իրանի խորհրդարանի պատգամավորներ

Հզոր Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխությունը. Իրանի խորհրդարանի պատգամավորներ

Իսլամական խորհրդարանի պատգամավորները հրապարակել են հաղորդագրություն, որում ընդգծել են՝ հզոր Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխությունը և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հատկապես հզոր ԻՀՊԿ-ը վերահսկում են սահմանային բոլոր տեղաշարժերը, նրանք պատրաստ են դիմակայել տարածաշրջանի երկրների անկայունություն ու լարվածություն առաջացնող գործոններին ու տարաձայնություններին։ Այս մասին հայտնում է ParsToday-ը։

Գնահատելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի վերջին զորավարժությունները, հայտարարել են. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հզորության մեծ զորավարժության հստակ ուղերձը հարևան երկրների համար խաղաղություն, կայուն անվտանգություն և թշնամիների համար նախազգուշացում և պատրաստակամության հայտարարություն՝ պաշտպանելու երկրի սահմանների անվտանգությունը և վճռական պատասխան է սպառնացող դավադրություններին ու արտատարածաշրջանային երկրների ու ռեժիմների միջամտությանը»:

Հոկտեմբերի 17-20-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքսի ընդհանուր տարածքում տեղի ունեցան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մեծ զորավարժությունները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը