Ինչպես ամեն ոլորտում, այնպես էլ բանակին և սահմաններին վերաբերող հարցերում այս իշխանությունը փոշի է փչում մարդկանց աչքերին
Մեր երկրում ցանկացած գործընթաց, որը կախված է քաղաքական իշխանության կամքից, խորքի մեջ, ձևով կարող է տարբեր լինել, բայց բովանդակությամբ սովորական միջին վիճակագրական նիկոլական պրոցես է, ձախողված պրոցես։ Ցավալիորեն դա վերաբերվում է նաև բանակին, մասնավորապես՝ վերջերս անցկացվող զորահավաքային միջոցառումներին․
Երկու օր առաջ վերադարձա եռամսյա զորահավաքից։ Զորակոչման պատճառները, մեթոդները գաղտնիք չեն եղել ոչ ինձ, ոչ ինձ շրջապատող մարդկանց, ոչ էլ ներքաղաքական զարգացումներին հետևող այլ անձանց համար։
Ունեցել եմ հնարավորություն չմասնակցելու եռամսյա հավաքին, բայց որոշում եմ կայացրել գնալ և ևս մեկ անգամ ծառայության անցնել ՀՀ ԶՈւ-ում։ Պատճառներից մեկը եղել է բանակում և ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալու ցանկությունը։ Ծանոթացել եմ և հիմա արձանագրում եմ, որ ինչպես ամեն ոլորտում, այնպես էլ՝ բանակին և սահմաններին վերաբերող հարցերում այս իշխանությունը փոշի է փչում մարդկանց աչքերին, փչում է և, ցավալիորեն, շատերին է կուրացնում այդ փոշին՝ սկսած սպառազինությունից մինչև կառավարում, կահավորում, բուժզննում, զինվորական հանդերձանք, սնունդ և այլ հարցեր։ Բայց վստահ եմ՝ մասնագիտական շրջանակները լավագույնս ծանոթ են խնդիրներին, բանակում առկա իրավիճակին, առաջնագծում տիրող դրությանը և գիտեն էդ ամենի վտանգավորության աստիճանը։ Գիտեն և, հավանաբար, խոսում կամ զեկուցում են քաղաքական ղեկավարությանը։ Բայց դե նիկոլական իշխանությունն անդրդվելի է, շարունակում է քանդել ամեն բան, վտանգել յուրաքանչյուր քաղաքացու ու ապահովել թշնամու անարգել մուտքը երկրի ինքնիշխան տարածք։
Տարիներ շարունակ նախկին իշխանություններին տարբեր արատավոր երևույթներում մեղադրող օրվա իշխանության ներկայացուցիչներն այժմ զորակոչում են և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, և վատ ապահովման արդյունքում բանակից հեռացած նախկին պայմանագրային ծառայողներին, և սոցիալապես խոցելի քաղաքացիներին։ Սա է իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանության դեմքը։ Ուշադրություն դարձրեք՝ սոցիալապես խոցելի քաղաքացիներին, ուսումնասիրեք և կտեսնեք։ Հիմա սա արատավոր բա՞րք է, թե՞ ոչ։ Քանի՞ ՔՊ-ական, քանի՞
պետական պաշտոնյայի որդի կամ այս իշխանության օրով հարստացած ընտանիքի զավակ է զորակոչվել։ Քանի՞ ՔՊ-ական պատգամավորի ՔՊ-ական օգնական է զորակոչվել։ Ավելին, նույն իշխանությունն իրավական հիմք է նախապատրաստել աշխատակազմի ՔՊ-ականներին հետագա զորահավաքներից ազատելու համար։ Հավանաբար, դրանից դրդված էլ ինձ ևս առաջարկեցին կիսատ թողնել ծառայությունը։ Սրա մասին իր հարցազրույներից մեկում խոսեց նաև իմ ավագ ընկերներից Գեղամ Մանուկյանը։ Մի անգամ էլ ընկեր Գեղամն ԱԺ ամբիոնից հիշեցրեց իմ առաջնագծում լինելու հանգամանքն ու նույն օրը վաղամեռիկ մի գործով զանգեցին մեր բնակարան՝ իբր ուզում են հարցաքննել, բայց հետս կապվել չեն կարողանում։ Հարցիս ի պատասխան՝ արդարացան, թե Տարոն ջան, չենք իմացել, որ առաջնագծում ես (5-6 ամիս ինձ էդ գործով որևէ զանգ չի հնչել։ Ընդհանրապես, առաջին զանգն էր։ Քննիչը կարգին մարդ էր երևում, ընդամենը հրահանգ էր կատարում): Ի դեպ, մարտական գործողությունների օրերին էր եղել դա։ Իրենց օգնականներին ազատելուց հետո էլ մի արդարացում ևս հնչեց, որ տեղյակ չեն եղել, որ ես զորակոչվել եմ։ Սա է այս իշխանության դեմքը։
Սասուն Միքայելյանն էլ Եռաբլուորում ճամարտակելուց երևի տեղյակ չէր, որ նիկոլն անհաշիվ հայհոյանքներ է հավաքում առաջնագծից՝ ամեն դիրքում, ամեն օր, ամեն ժամ ու րոպե, ամեն սահմանապահից։
Բայց ամենախոսուն արձանագրումն այն է, որ տարիներ շարունակ նախկին իշխանություններին բանակի կարիքները չհոգալու մեջ մեղադրողները, մեր զինվորների քաջությունը մատնացույց անելու նպատակով ասված մի խոսքը թմբկահարողներն այսօր էդ բահն ու քլունգն էլ չեն կարողանում ապահովել։

Տարոն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից