Քաղաքական հոլովակներն ամենաանտաղանդ նկարողը այդպես էլ մնաց անտաղանդ՝ քաղաքականության մեջ
Այսօր Ալեն Սիմոնյանն էլի միկրոֆոններ էր տեսել և իր շեֆի լրատվամիջոցներից արդեն երկու տարի փախուստը փոխհատուցելու եւ հավատարմության հերթական երդումը տալու համար վազել էր դրանց առաջ կանգնել ու սկսել խոսել ամեն ինչից։ Գլուխը քարը, թե ինչ էր ճամարտակել հազար ու մի հարցերի մասին։ Բայց նորից որոշել էր ընդդիմությանն ու Իշխան Սաղաթելյանին անդրադառնալ։ Մեկ էլ, արձանագրել, թե ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ վերադարձել էին Զատուլինին պաշտպանելու համար։ Կարճ արձանագրեմ.
1. եկել էինք Ալենի, իր թիմակիցների ու իր շեֆի պատճառով ոչ միայն Արցախը թշնամուն հանձնելու, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը կորցնելու վտանգի մասին ահազանգելու համար։ Ու որքան էլ փորձեցիք ԱԺ դահլիճում պատռածս վաշինգտոնյան փաստաթղթի առկայության փաստը հերքել, վերջում անունը փոխելով ստիպված էիք ընդունել, որ նման տարբերակ կա, բայց Ռուսաստանի առջեւ կզած՝ կարծես դրանից հրաժարվեցիք։
2. ԱԺ հայտարարությունների ժամին, թե Ալենը, շեֆի ցուցումը կատարելով, զբաղված չլիներ իր խմբակցությունից հայտարարություններ անելու համար գրանցված ու գրանցվելու համար հայտ ներկայացրած պատգամավորներին այդ մտքից հրաժարվելու մասին գլխի անդադար շարժումներով բանավոր փոխանցումներ անելով, առնվազն կլսեր մեր խմբակցության պատգամավորների հայտարարությունները, ու մի պահ կանդրադառնար, որ իրենց քաղաքականության, կառավարման արդյունքում Սյունիքի Ներքին Հանդը երեք կողմից շջապատված է, ու մինչ Երեւանում տոնածառ են դասավորում Հանրապետության հրապարակում, մինչ դալմաներում ու կասկադներում զվարճանում են, նույն ներքին Հանդի դիրքերում մեր զոհված տղերքի աճյունները մնում են բաց երկնքի տակ։
3. Այդժամ կհասկանար, որ թշնամին իր ֆոտոսեսիա դարձած Ակնայից (աղդամից) արդեն տասնյակ կիլոմետրերով առաջ է եկել, այլեւս անվտանգ չէ, այնտեղ նռերով լուսանկարվելը ու մի պահ կարող է թշնամին մտնել այլեւս իր փաստացի բնակած ՀՀ, Երեւան, Ջրվեժ, Եռագույն 1 հասցեով առանձնատուն։
4. Ու թե լսեր մի պահ, իրավաբանականում սովորած Ալեն Սիմոնյանը կանդրադառնար, որ իրենց ոչ լեգիտիմ, հակասահմանադրական գործողությունների արդյունքում մի օր օրենքի առաջ պատասխան են տալու, և թերեւս նրան այդ ժամ քաղցր երեզանք համարվի «Փախուստ բանտից» հեռուստասերիալն ու դրանում իր երկրորդական դերը։
3. Վերջապես, Ալեն Սիմոնյանն այսօր ակնարկեց, թե ԱԺ դահլիճ էինք եկել Զատուլինին պաշտպանելու համար։ Նրան պարզապես հիշեցնեմ, որ երբ Ալենը 16-ամյա դեռահաս էր, Զատուլինն արդեն Արցախ էր այցելում ու ադրբեջանական բողոքին էր դիմագրավում։ Երբ Ալենը Երեւանում ակվարիումներում ու տարբեր սերիալներում անկապ երկրորդական դերեր էր խաղում, Զատուլինն Արցախում էր, այդ իսկ պատճառով նա հայտնվել էր Ադրբեջանի սեւ ցուցակում։
Վերջապես, երբ 1995թ.-ին Ռուսաստանի խորհրդարանում պատգամավոր Զատուլինը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի մշակման հեղինակներից էր, Ալենն էլի դեռահաս էր։ Ամեն դեպքում, որքան էլ պադավատներ ու աշխատակազմ ունենա Ալենը, պետք է հիշի՝ այնքան է իջել ու արժեզրկվել, որ անգամ երեկ նոր քպ-ական դարձածից ավելի քիչ քվե է ստանում իր կուսակիցների շրջանում, անգամ համաժողովրդական սիրուն ու ծովածավալ հայհոյանքին արժանացած իրենց կուսակցության կամիկաձեից է քիչ քվե ստանում։
Երնեկ միայն ասեի՝ արժեզրկվիր որքան կարող ես։ Արժեզրկվելն այդքան չէր անհանգստացնի ինձ, եթե չլիներ ամենավտանգավորը՝ դուք շարունակում եք դավաճանել Հայրենիքին որքան կարող եք, բայց դրա վերջն էլ գալու է։
Շեֆիդ ստերի պես, մի օր պայթելու է։
Հ.Գ. քաղաքական հոլովակներն ամենաանտաղանդ նկարողը այդպես էլ մնաց անտաղանդ քաղաքականության մեջ...

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից