Լրահոս

17.09.2011 11:20


«Հայերը պետք է ապրեն Հայաստանում, այլ ոչ թե Ալթայի երկրամասում». նախագահի նստավայրի առջև բողոքում են տնտեսվարողները

«Հայերը պետք է ապրեն Հայաստանում, այլ ոչ թե Ալթայի  երկրամասում». նախագահի նստավայրի առջև բողոքում են տնտեսվարողները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի Աբովյան–Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումն աճուրդի  է հանվում։ Այդ տարածքում շուրջ 25 տարի գործող տնտեսվարող սուբյեկտները, ովքեր վախենում են, թե աճուրդի  ժամանակ արհեստականորեն հաղթող կճանաչվի քաղաքապետ Կարեն Կարապետյանի շրջապատից մեկը, և իրենք կմնան ձեռնունայն, բողոքի  գործողություններ  են իրականացնում։

Ինչպես տեղեկացնում է «7օր»–ի թղթակիցը, այս պահին տնտեսվարողները ՀՀ նախագահի  նստավայրի առջև են։ Նրանք իրենց ձեռքերում պաստառներ  են պահել, որոնց վրա գրված է՝ «Հայերը պետք է ապրեն Հայաստանում, այլ ոչ թե Ալթայի  երկրամասում» «Օգնե՛ք փոքր և միջին բիզնեսին», «Պարո՛ն նախագահ, փրկեք մեզ զավթիչներից» և այլն։

Ցուցարարները  սպասում են, որ  նախագահական նստավայրից իրենց կընդունեն և հուզող հարցերին պատասխան կտան։

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ այս պահին նախագահի  նստավայրը բազմամարդ է, քանի որ ՀՀ անկախության 20–ամյակի առթիվ զինվորականների պարգևատրման արարողություն է տեղի ունենում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը