Աշխարհ

02.11.2022 10:31


Թուրքիայի խորհրդարանը հաստատել է օկուպացված Աղդամում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգումը

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է օկուպացված Աղդամում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգումը

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Աղդամում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը հաստատվել է նոյեմբերի 1-ին՝ խորհրդարանի լիագումար նիստում։ Այսպիսով, 2022 թվականի նոյեմբերի 17-ից օկուպացված Աղդամում թուրքական ռազմական առաքելության ժամկետը կերկարաձգվի եւս մեկ տարով։

«Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը, որտեղ տեղակայված է թուրքական զինուժը, «հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը»,-ասվում է փաստաթղթում։ «Միասնական կենտրոնում թուրք զինվորականների առաքելության շարունակությունն անհրաժեշտ է տարածաշրջանում Թուրքիայի արդյունավետ եւ կառուցողական դերակատարության համար եւ բխում է նրա ազգային շահերից», հայտնում է Anadolu-ն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը