Հայաստանի պաշարումը շարունակվում է ու մեր շուրջ ձևավորվող օղակը սեղմվում է
Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակում էականորեն մեծացրել է Սյունիքի կոմունիկացիանների ու բնակավայրերի խոցելիությունը։
Տարբեր առիթներով անդրադարձել եմ Գորայք-Գորիս ճանապարհահատվածի՝ մի քանի ուղղություններով Ադրբեջանի առաջխաղացումներին և դրա ստեղծած մեծ սպառնալիքներին։
Բավականին վտանգավոր վիճակ է նաև Կապան-Ճակատեն-Շիկահող-Սրաշեն-Ներքին Հանդ-Ծավ հատվածում, այսինքն՝ Կապանը Իրանի հետ կապող երկրորդ մայրուղու ուղղությամբ։
Որքան էլ իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանցիների՝ դեպի Ճակատեն գնացող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունից հետո նոր ուղիներ է կառուցում, այսօր փաստացի գործող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը ևս Ադրբեջանի խոցելիության դաշտում են։
Ի դեպ, սեպտեմբերյան հարձակման ժամանակ, այդ իրավիճակով պայմանավորված, այդ «այլընտրանքային» ճանապարհը չի օգտագործվել, որովհետև ադրբեջանցիները կրակ են բացել այդ հատվածով երթևեկող մեքենաների վրա։
Կապանից դեպի մի շարք գյուղեր՝ մինչև Ներքին Հանդ, Ծավ գնացող հանրապետական նշանակության մայրուղու մի հսկայական հատված ադրբեջանական տեսանելիության և խոցման դաշտում է։
Սա խնդիր է ինչպես պաշտպանական առումով, այնպես էլ Սյունիքի մի շարք բնակավայրերի բնականոն կյանքի ու զարգացման համար։
Հայաստանի պաշարումը շարունակվում է ու մեր շուրջ ձևավորվող օղակը սեղմվում է, իսկ իշխանության միակ զբաղմունքը սեփական տապալումները տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ու միջազգային հանրության վրա բարդելն է։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից