Լրահոս

17.09.2011 10:15


Հետևելով Ֆրանսիայի և Բելգիայի օրինակին՝ Նիդեռլանդներն արգելում է փարաջա կրել

Հետևելով Ֆրանսիայի և Բելգիայի օրինակին՝ Նիդեռլանդներն արգելում է փարաջա կրել

Նիդեռլանդներն արգելում է փարաջա կրել, քանի որ  դա հակասում  է հոլանդական մշակույթին և ավանդույթներին։

–Կառավարությունը կարծում է՝ կրել մի հագուստ, որն ամբողջությամբ կամ համարյա ամբողջությամբ փակում է դեմքը, չի համապատասխանում հասարակական հարաբերությունների  բնույթին մի երկրում, որտեղ մարդկանց ճանաչում են դեմքով,–ինչպես հայտնում է «gazeta.ru»–ն, այս մասին գրված է կառավարության տարածած  հաղորդագրության մեջ։

Կառավարությունը չի կարծում, որ այս արգելքը սահմանափակում է կրոնի ազատությունը կամ հավատացյալների զգացմունքները։ Այս որոշումն «անհրաժեշտ է և հիմնավորված, քանի որ պաշտպանում է կյանքի ընթացքը Նիդեռլանդներում»։

–Հագուստով դեմքը փակելը հակասում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքին,–ասված է հայտարարության մեջ։

Բացի դա, այդ երկրի  վարչապետ Մարկ Ռյուտեն նաև հայտարարել է, որ խստացվել են կանոնները ներգաղթյալների և նրանց համար, ովքեր Նիդեռլանդներում ցանկանում են քաղաքացիություն ստանալ։

Հիշեցնեք, որ  ավելի վաղ փարաջա կրելն արգելվել էր Ֆրանսիայում և Բելգիայում, իսկ ուրբաթ Ֆրանսիայում ուժի մեջ է մտել փողոցում աղոթք անելն արգելող օրենքը։

Այս խորագրի վերջին նյութերը