Աշխարհ

02.11.2022 08:00


Անկարայում հայտնել են, որ շոկ են ապրել` իմանալով հացահատիկային գործարքի` ՌԴ որոշման մասին

Անկարայում հայտնել են, որ շոկ են ապրել` իմանալով հացահատիկային գործարքի` ՌԴ որոշման մասին

Անկարան շոկ է ապրել հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից հետո: Նման հայտարարություն է արել Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վահիթ Կիրիշչին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Hurriyet թերթին։

Պաշտոնյան հավելել է, որ Թուրքիան ճգնաժամի հաղթահարման հույս ունի։

«Մենք ցնցված Էինք, երբ Ռուսաստանն ասաց, որ այդ գործում չկա` որպես արդարացում բերելով հարձակումը։ Բայց ես վստահ եմ, որ այդ խոչընդոտը կհաղթահարվի մեր նախագահի շնորհիվ։ Մենք շարունակելու ենք հոգ տանել և աջակցել գյուղատնտեսությանը և մեր ֆերմերներին»,–հայտարարել Է նախարարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվեց Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթեր էին իրականացնում:

Ռուսաստանը հայտարարեց, որ Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը։

Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ ստորագրվեց համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ:

Առաջինը` հուշագիրը, ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ էր։ Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը