Լրահոս

17.09.2011 09:55


Օբաման ստանձնել է Թուրքիային և Իսրայելին հաշտեցնելու գործը

Օբաման ստանձնել է Թուրքիային և Իսրայելին հաշտեցնելու գործը Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հաջորդ շաբաթ հանդիպել Թուրքիայի  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես սպասվում է, հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում, որտեղ սեպտեմբերի 20–ին բացվում է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Այս տեղեկությունը հայտնած Սպիտակ տան ներկայացուցիչների խոսքերով՝ ամերիկյան ղեկավարը մտադիր է իր թուրք գործընկերոջը համոզել՝ վերականգնել Իսրայելի հետ բնականոն հարաբերությունները։ Նմանատիպ խնդրանքով Օբաման դիմել է նաև Իսրայելի վարչապետ  Բենիամին Նեթանյահուին, ով մտադիր է Գլխավոր վեհաժողովի աշխատանքների ժամանակ ոչ միայն այցելել Նյու Յորք, այլև ելույթ ունենալ նրա ամբիոնից։ Թե ինչպես է ԱՄՆ նախագահը պատրաստվում համոզել իր վիճած  դաշնակիցներին, դեռևս չի հաղորդվում։ Ե՛վ Թուրքիան, և՛ Իսրայելը տարածաշրջանում համարվում են ԱՄՆ–ի դաշնակիցները, այդ պատճառով էլ նրանց միջև առկա անհարթ հարաբերությունները Վաշինգտոնին դնում են շատ անհարմար դրության մեջ, երբ նա ստիպված է ընտրել, թե երկու գործընկերներից իր համար որն է ավելի թանկ։    

Այս խորագրի վերջին նյութերը