Ռուսերենը դուրս է մղվում Վրաստանի կրթական համակարգից
Վրաստանի կառավարությունը պատրաստվում է մեծացնել ազգային փոքրամասնությունները ներկայացնող ուսանողների քանակը բարձրագույն կրթության համակարգում, սակայն արգելում է նրանց ռուսերենի կիրառությունը:
Վրաստանի կրթության նախարարությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար բուհական կրթությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ գործադրված ջանքերը հաջող է համարում, սակայն բարեփոխումները հետին պլան են մղվում, քանի որ վրացական դպրոցներում ռուսերենով ուսուցման դադարեցումը վեճի առարկա է դարձել:
Բուհերի ընդունելության համակարգի փոփոխությունների շնորհիվ` երկու մեծաթիվ ազգային փոքրամասնությունները ներկայացնող դիմորդները այս տարի պետք է մեկ միասնական քննություն հանձնեն, որը կանցկացվի հայերեն կամ ադրբեջաներեն լեզուներով: Ժամանակին ազգությամբ հայ եւ ադրբեջանցի դիմորդները ստիպված էին մի շարք ընդունելության քննական թեստեր հանձնել, այն էլ` վրացերենով, ինչը չափազանց դժվար էր, եթե [դիմորդի] վրացերենի իմացությունը սահուն չէր:
Այսուհետ, 4+1 ծրագրի շրջանակներում նրանք մեկ տարի շարունակ վրացերեն կսովորեն, որից հետո կանցնեն 4-ամյա բուհական կրթական ծրագրին այն ուսանողների հետ, որոնց համար վրացերենը մայրենի լեզու է համարվում: Երրորդ հիմնական լեզվով` ռուսերենով, ընդունելության քննությունները չեն անցկացվի:
«Վրացական բուհերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների քանակը հարյուրապատկվել է», - հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Կրթության փոխնախարար Դմիտրի Շաշկինը իր հերթին ներկայացրել է դիմորդների հստակ թիվը` նշելով, որ բարեփոխումների շնորհիվ`այս տարվա աշնանը 424 այլազգի դիմորդներ են ընդունվել վրացական բուհեր: Այսպիսով, այլազգի ուսանողների թիվը ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է անցյալ ուսումնական տարվա ցուցանիշը, որի համաձայն` ընդամենը 200 այլազգիներ էին վրացական բուհերի ուսանող դարձել:
Կրթական բարեփոխումների նշանակությունն ապացուցելու նպատակով` Սահակաշվիլու վարչակարգն անգամ խոստացավ ամբողջությամբ վճարել 100 հայ եւ նույնքան ադրբեջանցի ուսանողների ուսման վարձավճարները:
Չնայած այս տարի իրավիճակը բարելավվել է, երկու ազգային փոքրամասնությունները, միեւնույն է, վատ են ներկայացված Վրաստանի բարձրագույն կրթության համակարգում: Վերջին մարդահամարի տվյալներով` ադրբեջանցիները կազմում են Վրաստանի բնակչության 6,5 տոկոսը, հայերը` 3,5: Այն դպրոցները, որտեղ ուսուցման լեզուն վրացերենը չէ, 4 000 շրջանավարտներ կունենան, որոնք բարձրագույն կրթություն ստանալու նպատակով կմեկնեն Հայաստան կամ Ադրբեջան:
«Նրանց մեծամասնությունը նախընտրում է հետեւել իրենց ընտանիքի անդամների եւ հարեւանների օրինակին` ընտրելով Հայաստանում կամ Ադրբեջանում կրթություն ստանալու վաղուց հայտնի ուղին», - ասում է Վրաստանի կրթության միության ներկայացուցիչ Նաիրա Նազարովան:
Դրական քայլը, որով տեղաբնակ ադրբեջանցիներին եւ հայերին քաջալերում են ընդունվել վրացական բուհեր, միեւնույն է, որոշ չափով ստվերում է հայտնվում կառավարության` դպրոցներում ռուսերեն լեզվով ուսուցումը դադարեցնելու վճռականությամբ: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ծնողներից շատերը ռուսերեն լեզվով կրթությանն էին նախապատվությունը տալիս, քանի որ այն շարունակում է լայնորեն օգտագործվող լեզու մնալ:
Ռուսերենով ուսուցման դադարեցումը Վրաստանի կրթության նախարարությունը ներկայացնում է ընդհանուր ծրագրի շրջանակներում, որի միջոցով նախատեսվում է փոխել օտար լեզուների ուսուցման համակարգը: Հետեւաբար, ներկայում ռուսերենը այնքան կարեւորություն է ներկայացնում, որքան, օրինակ, չինարենը:
«Անգլերենի ուսուցումը պարտադիր է դարձել առաջին դասարանից, իսկ երկրորդ օտար լեզվի ուսուցումը սկսվում է 7-րդ դասարանում: Դպրոցները կարող են ցանկացած լեզու ընտրել` ռուսերեն, չինարեն, ֆրանսերեն, եւ այլն», - ասում է Վրաստանի կրթության փոխնախարար Իրինա Կուրդաձեն:
Երբ Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարեց, որ դեռեւս ռուսերեն լեզվով ուսուցումը շարունակող 40 դպրոցները պետք է անցնեն երկլեզու ուսուցման համակարգին` օգտագործելով նաեւ վրացերենը, այնուհետեւ ստիպեց, որպեսզի այս դպրոցներն անցնեն վրացերեն լեզվով ուսուցման` ռուսերենն «աստիճանազրկվեց»` հայտնվելով այլ օտար լեզուների կարգավիճակում:
Այսպես, Քվեմո-Քարթլի շրջանում Տետրիցկարո դպրոցը հաճախող հայ երեխաները միայն ուսումնական տարվա սկզբին` սեպտեմբերին հայտնաբերեցին, որ այսուհետ առարկաները ռուսերենի փոխարեն դասավանդվելու են վրացերենով: Աշակերտները կարող էին ընտրել հայերեն լեզվով ուսուցումը, բայց վերջիններիս ապշած ծնողները հայտարարեցին, որ ռուսերեն լեզվով ուսուցմանը հարմարված իրենց երեխաները ո´չ հայերեն գիտեն, ո´չ վրացերեն:
«Կրթության նախարարության աշխատանքները գաղտնի են պահվում, եւ մեզ նման կազմակերպությունների հետ այն չի ցանկանում հաղորդակցվել: Մենք ինքներս ենք խնդրել բարեփոխումներ իրականացնել` երկլեզու ուսուցում սկսելու համար, բայց ոչ նման ձեւով: Սա բարեփոխում չէ, այլ PR հնարք, որը վնասում է երեխաներին: Կարծում եմ` սա Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ [վատ] հարաբերությունների հետեւանքն է: Ընտրությունների նախօրեին կառավարությունը ցանկանում է ցույց տալ իր աջակցությունը վրացերեն լեզվին», - կարծիք է հայտնել «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Ստեփանյանը:
Նույն ճակատագրին են արժանացել մի շարք այլ նախկին ռուսական թեքումով դպրոցներ: Ախալքալաքի բնակիչ Ավիկ Ակոպյանը դժգոհում է, որ կրթական բարեփոխումների հետեւանքով կարող է տուժել իր դուստրը` Սեդան:
«Ես, իհարկե, կուզենայի, որ աղջիկս կարողանար հայերեն եւ վրացերեն լավ խոսել, բայց երբ մենք նրան ռուսական դպրոց էինք ուղարկում, իրադրությունն այլ էր, վրացերեն կամ հայերեն լեզուներով դասագրքեր չկային: Հիմա ի՞նչ ենք անելու: Նա [Սեդան] չի հասկանա դասերը եւ վերջի ի վերջո անկիրթ կմնա», - դժգոհում է Ակոպյանը:
Կրթության միության ներկայացուցիչ Նազարովան նշում է. «Կառավարությունը որոշակիորեն ջանքեր է գործադրում, որպեսզի չկորցնի վրացերենին չտիրապետողներին, սակայն միաժամանակ անհետեւողական քաղաքականություն է վարում: Բուհական կրթության փոփոխությունները պետք է արմատավորվեն դպրոցական կրթության փոփոխություններում եւ հանդիսանան դրանց շարունակությունը, սակայն դա տեղի չի ունենում: Կրթության նախարարության անհետեւողականությունը երեւում է ռուսերեն լեզվով ուսուցման վերաբերյալ նրա վերջին որոշման մեջ. այս լեզվով են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հաղորդակցվում վրացիների եւ իրար հետ»:
Նրա խոսքերով`ադրբեջաներենով կամ հայերենով դպրոցներում առարկաների դասավանդմանը խոչընդոտում է այն փաստը, որ այս լեզուներով դասավանդող ուսուցիչները մյուս մասնագետների հետ նույն չափանիշներով չեն նախապատրաստվել, բացի այդ, այս երկու լեզուներից մեկին տիրապետողներից քչերն ունեն վրացերենի բավարար իմացություն, իսկ դասագրքերը վատ են թարգմանված:
Կրթության նախարարությունը պնդում է, որ կատարված փոփոխությունների միակ նպատակն է ապահովել վրացերենի իմացությունը ողջ երկրում:
«Պետական լեզվի իմացությունը շատ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու համար», - հայտարարել է կրթության փոխնախարար Շաշկինը:
Սակայն Ակոպյանին ներկայում առավելապես անհանգստացնում է այն, թե ինչ է սպասվում իր դստերը մոտ ապագայում:
«Գուցե նախարարը բարի մտադրություններ ունի, բայց դրանք ոչ մի օգուտ չեն տվել իմ երեխային: 4+1 ծրագիրը լրիվ անիմաստ է դարձել մեզ համար, քանի որ Սեդան չի կարողանա հայերենով քննություն հանձնել, իսկ ռուսերենով այն չի անցկացվում: Այժմ էլ անգամ ռուսերենով ուսուցումն են դադարեցրել դպրոցներում, ուրեմն Սեդան ոչինչ չի հասկանա», - անհանգստանում է հայրը:
Նաթիա ԿուպրաշվիլիՎրաստանի շրջանային հեռարձակողների միության գործադիր տնօրեն Ըստ «Կովկասյան լրատու»–ի

Նաթիա Կուպրաշվիլի Վրաստանի շրջանային հեռարձակողների միության գործադիր տնօրեն Ըստ «Կովկասյան լրատու»–ի