Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաբաժնի բացման ժամանակ հյուրերին թռուցիկներ են բաժանվել
Այս թռուցիկը տարածվել է Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաբաժնի բացման ժամանակ հյուրերին
Հարգելի հյուրեր,
Օդանավակայանի շենքում դուք տեսնելու եք հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող «Թել են մանում» (մեկնման սրահ) եւ «Երկանք» որմնանկարները (նախագահական սրահ), որը 70-ականների սկզբին ստեղծվել է գյումրեցի բանվորների եւ աշխատավորների վճարած գումարներով. տասնյակ հազարավոր մարդիկ իրենց աշխատավարձերից մասհանումներ եւ նվիրատվություններ են կատարել, որպեսզի Մինասն ստեղծի այդ եւ այլ որմնանկարները: Դրանք տարիներ շարունակ զարդարել են Գյումրին:
Հայաստանի իշխանությունները հայտարարել են այդ որմնանկարները պետության սեփականություն, 2 տասնյակ տարի ոչինչ չեն արել այդ եւ այլ որմնանկարների պահպանման համար, ապա մեղադրել են գյումրեցիներին` այդ որմնանկարները, իբր չպահպանելու համար, եւ դրանով հող նախապատրաստելով իրենց մշակութային թալանի համար, կառավարության որոշումներով արդեն 4 որմնանկար տեղափոխել են Երեւան, երկուսը կախել են Կառավարության տան պատերից, երկուսը` հանձնել են Զվարթնոց օդանավակայանին անհատույց եւ անժամկետ տնօրինման:
Գյումրեցիներն արդեն հինգ ամիս է պահանջում են քաղաքին վերադարձնել տարված 4 որմնանկարները, կառավարությանն ուղղված բողոքագրերի տակ ստորագրել են ավելի քան 8.000 գյումրեցի, այդ թվում 500-ից ավելի մշակույթի գործիչներ եւ աշխատողներ: Հայաստանի կառավարությունը մինչ օրս ըստ էության չի պատասխանում այդ բողոք-պահանջագրին, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու պետությունը կարող էր 20 մլն դրամ հատկացնել նկարները վերականգնելու, Երեւան տանելու եւ Կառավարական տան պատերից կախելու համար, ու չէր կարող նույն գումարը հատկացնել` վերականգնելու եւ որմնանկարները Գյումրիում թողնելու համար:
Է.Էռնեկյանը չի պատասխանում Գյումրու 35 հասարակական կազմակերպությունների հունիսի 29-ի նամակ-դիմումին. երեւի, իրեն միայն որմնանկարներն էին հետաքրքրում: Նա պետք է իմանա, որ օդանավակայանում կախված որմնանկարները գյումրեցոնց ունեցվածքն է եւ նրանք պահանջատեր են: Նա պետք է կռահեր, որ իրեն պատիվ կբերեր այն, որ այդ որմնանկարները իր բարեգործության շնորհիվ վերականգնվեին ու թողնվեին Գյումրիում: Կառավարությունը սա չի կարողացել հասկանալ, Էռնեկյանը, գուցե կհասկանա: Թող իմանա նաեւ, որ գյումրեցիք այս ամենը որակում են որպես մշակութային թալան: Գյումրուց որմնանկարները տանելն ու «Զվարթնոցում» տեղադրելը անարգանք է քաղաքացիների եւ որմնանկարների իսկական տերերի հանդեպ: Այս ամոթալի թալանի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է: Նման բան կարող էին միայն ֆաշիստական իշխանություններն անել:
Հարգելի հյուրեր, Հայաստանը միայն Երեւանը չէ, Հայաստանը Զվարթնոց օդանավակայանը չէ եւ ոչ էլ Կառավարական տունը: Սերունդների ունեցվածքը համայնքներից Երեւան տանելով մշակութային կյանք չեն խթանում, այլ սպանում են` կշտացնելով իրենց եսը:
Այն որմնանկարները, որ դուք կտեսնեք օդանավակայանի սրահներում, մենք վերադարձնելու ենք Գյումրի քաղաք` երբ էլ լինի, ինչպես էլ լինի:
Շնորհավոր ձեր օդանավակայանի բացումը:
Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից`
Հասմիկ Մելքոնյան, Վահան Թումասյան, Լեւոն Բարսեղյան