Իսրայելը ուժեղացրել է Արևմտյան ափում իր բանակային խմբավորումները
Ինչպես գրում է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը, Իսրայելի պաշտպանական բանակի ղեկավարությունը լրացուցիչ զինուժ է ուղարկել Հորդանանի արևմտյան ափի վիճահարույց տարածքներ։
Իսրայելը հույս ունի այս միջոցներով կանխարգելել բախումներն ու արյունահեղությունները, որի հավնականությունը զգալիորեն կմեծանա այս ամսվա վերջին։
Այդ նպատակով անցած շաբաթ պահուստային ստորաբաժանումներից զինծառայողների 3 գունդ է կանչվել, ովքեր պետք է հետևեն այդ տարածքներում անվտանգության ու կարգ ու կանոնի պահպանմանը։
Բացի դա, այս երեք գնդերին միացել են նաև Հարավային հրամանատարությամբ գործող պահեստային գնդերը։ Այս ստորաբաժամումները պատասխանատվություն են կրում ողջ սպառազինության համար և պետք է ցրեն մարդկանց կուտակումները։ Հրամանատարներին հատուկ հանձնարարական է տրված անձամբ զբաղվել պաղեստինցիների և վերաբնակեցվածների միջև բոլոր տարաձայնություններով, ինրպես նաև պահապանել զսպվածություն և խուսափել ուժի կիրառումից ու մարդկային զոհերից։
Իսրայելի հրամանատարության կարծիքով՝ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի Հանրապետության հնարավոր ճանաչման դեպքում վիճահարույց տարածքներում հնարավոր է անկարգություններ և բախումներ տեղի ունենան պաղեստինցիների և հրեա վերաբնակիչների միջև։ Բացի դա՝ չի բացառվում, որ հարյուրավոր, հնարավոր է նաև հազարավոր, արաբներ հարևան երկրներից սահամնով մուտք գործեն Իսրայելի տարածք և բախումներ լինեն նաև նրանց և արաբների հանդեպ վատ տրամադրված իսրայելցիների միջև։