ՌԴ խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը, ինչպես և պետք է կատարի. Պուտինը՝ Ալիևին (տեսանյութ)
Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակն է ապահովել 2020 և 2021 թվականներին բոլոր պայմանավորվածությունների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հանդիպումը կարևոր է։ Այս հանդիպման նպատակը, ինչպես տեսնում եմ, 2020 և 2021 թվականներին ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը զգալի, կարեւոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում,և այժմ մեր խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը, ինչպես և պետք է անի, և այդ գնահատականների համար շնորհակալ եմ ձեզ»,-նշել է Պուտինը:
Սակայն, ըստ ՌԴ նախագահի, ներկայումս պետք է խոսել այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակի մասին, փնտրել հարցերի լուծման ուղիներ, որոնք դեռ լուծված չեն:
«Այդ կապակցությամբ ես կցանկանայի նշել տնտեսական բնույթի կարևոր բաղադրիչը։ Մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են երեք երկրների փոխվարչապետերը: Նրանք բավական հեռու են գնացել այն հարցերի լուծման տեսանկյունից, որոնց մասին մենք խոսել ենք երկու տարի առաջ։ Այստեղ, ըստ երեւույթին, պետք է լրացուցիչ ազդակ հաղորդել։ Գիտեմ, որ ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։ Հարցերի շրջանակը բավականին մեծ է»,-հայտարարել է Պուտինը:
***
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Իլհամ Ալիևը հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դերակատարման համար»։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն դերակատարման համար, որը դուք ունեցաք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ կնքվեց եռակողմ համաձայնագիրը, որը վերջ դրեց երկարամյա հակամարտությանը։ Այժմ եկել է ժամանակը՝ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերակատարումն այդ հարցում»,-ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ Բաքուն Երևանին է փոխանցել կարգավորման հիմնարար սկզբունքները։
«Ադրբեջանը ոչ վաղ անցյալում առաջադրել է այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա էլ պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Ավելի ճիշտ, դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են։ Կարծում եմ՝ այդ հիմքով հնարավոր է հասնել կարգավորման։
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա, իսկ ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորումն այն ձևաչափն է, որն, իհարկե, լուրջ քայլեր է պահանջում»,-հայտարարել է Ալիևը։

Աղբյուրը՝ aysor.am