Քաղաքական

31.10.2022 20:44


Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք. ԳՇ պետ

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք. ԳՇ պետ

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք, եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև Հայաստանի տարածքի խորքերը:

«Եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև մեր տարածքի խորքերը, որտեղ հակառակորդը հաջողության է հասել, ապա կազմում է 130 քկմ և մի փոքր ավել: Եթե հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

ԳՇ պետը նշեց, որ կախված հաշվարկման մեթոդաբանությունից ՝ օկուպացված տարածքի չափերը կարող են փոխվել, սակայն Պաշտպանության նախարարության հաշվարկները ցույց են տալիս օկուպացված տարածքի հենց այդպիսի չափերը։

Այս խորագրի վերջին նյութերը