Այսօր պայքարը այլընտրանք չունի․ խաղաղություն մեր տարածաշրջանում կհաստատվի թուրք-ադրբեջանական տանդեմի օրեցօր մեծացող նկրտումները զսպելուց հետո
Սիրելի՛ հայրենակիցներ
Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած աննախադեպ հանրահավաքը ապացույցն է այն իրողության, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցա՛խն է մեր առաջնագիծը, և Արցախը ոտքի՛ է կանգնել՝ ի՛նքն իրեն պաշտպանելու վճռականությամբ:
Ուստի կոչ եմ անում բոլորին նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00, գալ Ֆրանսիայի հրապարակ
և ասել Արցախում ապրող մեր քույրերին ու եղբայրներին, որ նրանց կողքին, նրանց թիկունքին ենք, ու միասին պայքարելով, պաշտպանելով մեր Հայրենիքը` կկանգնեցնենք պարտությունների շղթան: Միայն միասնական լինելով ՝ կարող ենք ամուր, անխոցելի Դիմադրության ճակատ դառնալ ու փրկել Արցախը՝ այն Ադրբեջանի կազմում ճանաչելու դավադրությունից, դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
Այսօր պայքարը այլընտրանք չունի: Խաղաղություն մեր տարածաշրջանում կհաստատվի թուրք-ադրբեջանական տանդեմի օրեցօր մեծացող նկրտումները զսպելուց հետո, իսկ դա հնարավոր է միայն ուժով, կենաց-մահու կռիվ տալով, ինչպես 1918֊ին, ինչպես Արցախյան առաջին ազատամարտում:

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից