Տնտեսական

16.09.2011 16:47


Ցորենի ցանքատարածությունները կրճատվել են 45-50 տոկոսով

Ցորենի ցանքատարածությունները կրճատվել են 45-50 տոկոսով

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Շիրակի մարզի գյուղապետերի և ֆերմերների հետ: Հանդիպման հիմնական նպատակը Հայաստան ներկրվող 3 հազ տոննա բարձրորակ ցորենի սերմնացուի՝ գյուղացիներին բաշխելու գործընթացն էր: Ըստ սահմանված պայմանների՝ այն կարող են ստանալ 7 և ավելի հեկտար հող ունեցող գյուղացիական տնտեսություններ հաջորդ տարի կրկնակին վերադարձնելու պայմանով: Միաժամանակ փոխնախարարը խոստովանել է, որ վերջին 5 տարիների ընթացքում հացահատիկի ցանքատարածությունները զգաիորեն կրճատվել են.

«Վերջին 5 տարիներին նվազելով՝ իջել ենք մինչև այս տարվա բերքահավաքի 77 հազ հեկտարը: Գրեթե 45-50 տոկոսով նվազել են մեր ցանքերը: Բոլորիս հասկանալի են պատճառները։ Հատկապես վերին զոնայում՝ Արարատյան դաշտավայրից դուրս, հեկտարից 2 տոննա բերք ստանալու պայմաններում հացահատիկի ծախսերն ավելի բարձր էին, քան ստացած բերքի եկամուտը։ Բնականաբար, գյուղացիները շահագրգռված չէին»,- ասել է Սամվել Գալստյանը:

Փոխնախարարի կարծիքով ներկրվող բարձրորակ ցորենի սերմնացուն խնդրի լուծում է: Սակայն ֆերմերների կարծիքով Շիրակի մարզում խոշոր հողատարածքներ ունեցողները քիչ են, իսկ համեմատաբար փոքր տնտեսությունները չեն կարող օգտվել այդ սերմնացուից: Արդյունքում կրկին հողերը մնում են անմշակ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը