Հնդկաստանում կամուրջի փլուզման հետևանքով 120 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ (տեսանյութ)
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամուրջի փլուզման հետևանքով զոհվել է 120 մարդ։ Ավելի վաղ հաղորդում էր 91 զոհի մասին։ Այս մասին փոխանցում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք 120 դի։ Որոնողական աշխատանքների շարունակման հետ մեկտեղ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա»,- գործակալության հետ զրույցում հայտնել է Մորբի քաղաքի ոստիկանապետը։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Ավելի քան 140 տարի առաջ կառուցված կամուրջը, որն անցնում էր Մաչու ամբարտակի վրայով, վերջին երկու տարում փակ է եղել և վերաբացվել է յոթ ամիս տևած վերանորոգումից հետո։Միջադեպը տեղի է ունեցել վերաբացումից ընդամենը չորս օր անց։
Փլուզման պահին կամուրջի վրա եղել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Միջադեպի հետևանքով ավելի քան 350 մարդ է հայտնվել ջրում։ Շուրջ 100 մարդ համարվում է անհետ կորած։
Հնդկաստանում կամուրջի փլուզման հետևանքով 120 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ (տեսանյութ)
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամուրջի փլուզման հետևանքով զոհվել է 120 մարդ։ Ավելի վաղ հաղորդում էր 91 զոհի մասին։ Այս մասին փոխանցում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք 120 դի։ Որոնողական աշխատանքների շարունակման հետ մեկտեղ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա»,- գործակալության հետ զրույցում հայտնել է Մորբի քաղաքի ոստիկանապետը։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Ավելի քան 140 տարի առաջ կառուցված կամուրջը, որն անցնում էր Մաչու ամբարտակի վրայով, վերջին երկու տարում փակ է եղել և վերաբացվել է յոթ ամիս տևած վերանորոգումից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել վերաբացումից ընդամենը չորս օր անց։
Փլուզման պահին կամուրջի վրա եղել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Միջադեպի հետևանքով ավելի քան 350 մարդ է հայտնվել ջրում։ Շուրջ 100 մարդ համարվում է անհետ կորած։
Աղբյուրը՝ tert.am