Կարծիք

30.10.2022 14:53


Հերթական պրիմիտիվ սուտն ու զզվելի մանիպուլյացիան

Հերթական պրիմիտիվ սուտն ու զզվելի մանիպուլյացիան

ՔՊկուսի վերջին համագումարում նիկոլը հերթական ստի դոզան է հրամցրել։ Երևի էլ զարմանալու տեղ չկա, բայց շարունակում եմ զարմանալ իր ստելու ունակության վրա։ Նա ճշմարտանման տեքստերում քողարկված կեղծ ուղերձներ չի հղում, նա պարզ, պարզունակ ստում է։ Սուտը դեմ ես տալիս, օձաձկան նման լպրծվում է, ճողոպրում իր հարազատ «միջավայր» ու ղժղժում՝ թալանել եք․․․։ Նենց չի, որ թալանածը բռնել ու հետ է բերել, նենց չի, որ դղյակները վաճառել ու փողը ժողովրդին է բաժանել, բայց դե ղժղժոցը հա կա ու կա։

Ինչևէ, անդրադառնամ իր դարակազմիկ ելույթին։ Պարզվում է, ինքը դեռ 2021-ի հունվարին է համաձայնվել ռուսական «ընկալման» հետ։ Հետաքրքիր է, այդ ընկալումը որտե՞ղ է ամրագրված։ Փաշինյանն ասում է, որ 2021-ին ինչ որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոնց «անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության երաշխավորն է»։ 2021-ին հանրությաննն այդ պայմանավորվածության մասին որևէ բան հանրությանը չէր հայտարարվել։ Հունվարին Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարություն են ստորագրել, որը վերաբերվում է բացառապես տրանսպորտային ապաշրջափակմանը։ Այդ հայտարարության մեջ որևէ բառ չկա Արցախի մասին, Արցախի անվտանգության մասին։ Կարո՞ղ է գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել, որը հակասում է ՀՀ անվտանգության ռազմավարությանը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավոր։ Միգուցե էլի՞ ինչ որ բանավոր համաձայնություն է ձեռքբերվել։ Չգիտեմ։ Եվ հանրությունն էլ չգիտի։ Բայց գիտեմ, որ եթե Ռուսաստանն էր 2021 թվականի հունվարից Արցախի անվտանգության երաշխավորը, ինչու՞ էր նիկոլը գնում ընտրության խոստանալով Արցախի դե-օկուպացիա և «անջատում հանուն փրկության»։ Չէ․․․ գիտեմ․․․ էլ խաբում էր, պարզ տեքստով խաբում էր, որ ընտրվեր։ Ի դեպ, նկատե՞լ եք, որ ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ կետը «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի» մասին է։ Նույնիսկ կոմունիստներն այդքան ժրաջան չէին քծնում ռուսներին։

Շարունակեմ։ ՔՊկուսի ելույթում նիկոլը մի ստով չի բավարարվում։ Ոգևորության պահին, խոսելով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մասին, հայտարարում է․ «Դա եռակողմ թուղթ է ու եթե մենք ու Ռուսաստանը համաձայնվենք, կլինենք մեծամասնություն»։ Դարձյալ նողկալի ու սրտխառնոցի աստիճանի պրիմիտիվ սուտ։ Կապիտուլյացիոն հայտարարության 4-րդ կետի համաձայն «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։ Որպեսզի խաղաղապահները շարունակեն ապահովել արցախահայության անվտանգությունը, նիկոլի ու ռուսների համաձայնությունը քիչ է, երրորդ կողմի համաձայնությունն էլ է պետք։ նիկոլը դա գիտի, բայց ստում է, նայելով սեփական կուսակիցների աչքերին ստում է։ Իսկ դուք զարմանում եք, թե ինչու է ժողովրդին ստում․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը