Լռելն այլևս դավաճանություն է․ համազգային տագնապ հնչեցնելու ժամանակն է
Նյարդերս սղոցելով դիտում էի, թե ինչ տոնով էր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ խոսում մեր երկիրը ներկայացնող, մեր պետության արժանապատվությունը ամենօրյա ռեժիմով գլխատող ազգակործան պատուհասի հետ։ Ասես խրատում էր փողոցում շան ծեծ կերած և իրեն քաջածանոթ անհասկացող մեկին... Դե թող համարժեք պատասխան տայիր, ա՛յ...
Վաղն Արցախում հանրահավաք է նախատեսված։ Այն, առանց ուշացնելու, պետք է նաև տեղայնացնել Երևանում, ողջ Հայաստանում... Պահն, իսկապես, օրհասական է։ Նիկոլին իշխանությունից հեռացնելով դեռևս կարելի է կասեցնել պետության փաթեթավորված գահավիժումը... Ինչ որ բան դեռ կարելի է փրկել...
Եվ, վերջապես, եկեղեցին նույնպես պետք է հնչեցնի իր զանգերը։

Համազգային տագնապ հնչեցնելու ժամանակն է։
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից